▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ձյան մաքրման աշխատանքներ

Փետրվարի 7-ի երեկոյան մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ վարչական շրջաններում սկսվել և շարունակվում են գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները:

Գործընթացն ավելի մեծ ծավալներով իրականացվել է մայրաքաղաքի հատկապես բարձրադիր վարչական շրջաններում: «Սանիթեք» ընկերությունն ու վարչական շրջանների կոմունալ ծառայությունները ձյան մաքրման աշխատանքներ են իրականացրել ամբողջ գիշերվա ընթացքում: Մայրաքաղաքի բոլոր ճանապարհներն անցանելի են, ձնամաքրման աշխատանքներն էլ շարունակական:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին