▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրը սխալմամբ այլ դեղ է տվել․ 2 տարեկան երեխան թունավորվել է

 

Ս.թ.օգոստոսի 15-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 23:30-ին, իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2017թ. ծնված Հ. Ա-ն՝ դեղորայքային թունավորումով:

 

 

 

 

 

 

 

 

 

Այդ մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից։

Ոստիկանության ծառայողը պարզել է, որ Հ. Ա-ն թունավորումը ստացել է օգոստոսի 15-ին ժամը 22:00-ի սահմաններում, իրեց տանը մոր՝ 1994թ. ծնված Լ. Ա-ի կողմից «Սուպրաստին» դեղամիջոցի փոխարեն շփոթմամբ «Էգլոնիլ» տեսակի կես դեղահաբ խմեցնելու հետևանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին