«Մեծ հպարտություն ապրեցի, երբ ՅՈԻՆԻՖԻԼԻ-ի Շամա ռազմաբազայի հրամանատար Բրունո Պիշիոտտան բարձր գնահատեց հայ խաղաղապահ զորախմբի մասնագիտական ունակություններն ու շեշտեց, որ հայ խաղաղապահներն իրենց առջեւ դրված խնդիրները կատարում են հստակորեն և բարձր պատասխանատվությամբ»,-գրել է ՀՀ վարչապետի տիկին ԱՆնա Հակոբյանը՝ ներկայացնելով տեսանյութ Լիբանանից, որտեղ նա օրեր առաջ էր։
Նշենք, որ երեկ և ուրբաթ, Նիկոլ Փաշինյանն ու ԱՆնա Հակոբյանը Վիետնամում էին, իսկ այսօր ժամանել են Սինգապուր։