▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեդվեդևը ստորագրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն առնչվող որոշումը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է կառավարության որոշումը՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագծին հավանության տալու մասին և հանձնարարել է նշված պայմանագիրը ստորագրելու առաջարկություն ներկայացնել Ռուսաստանի նախագահին:

Նույնը պետք է անեն նաև Ղազախստանի և Բելառուսի կառավարությունները, քանի որ այս երեք պետություններն են համարվում Եվրասիական միության հիմնադիր անդամներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին