«Իրատես» թերթը գրում է. «ՀՀԿ-ականներն այսօրվա իրավիճակի լուծման բանալին համարում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Սակայն դեռեւս խուսափում են ակտիվ գործողություններ սկսելուց, ավելին, չի խոսել անգամ Սերժ Սարգսյանը։
Բոլորը, այդ թվում ՀՀԿ-ականները, սպասում են, թե ինչ է ասելու երրորդ նախագահը։ Իսկ նա, ասում են, լուռ, օրնիբուն աշխատում է, կուսակցությունում անհամբեր ՀՀԿ-ականներին էլ շտապում է հանդարտեցնել՝ դեռ ժամանակը չէ։
Ինչի՞ն է սպասում Սերժ Սարգսյանն ու ի՞նչ է ասելու, հետաքրքիր է որոշակի շրջանակների, բայց արդյոք հանրությունը սպասու՞մ է նրա խոսքին։ Դժվար է ասել, քանի որ ՀՀԿ-ի եւ մասնավորապես նրա ղեկավարի հանդեպ դեռ մեծ է անհանդուրժողականությունը։
Ունենալով ծանրակշիռ տեղեկություններ կատարված ու սպասվելիք իրադարձությունների շուրջ, մեր տեղեկություններով, նա շատ քչախոս է անգամ սեփական թիմակիցների շրջանում, որ ամենամերձավորների հետ էլ չի խոսում իր ծրագրերից, չի կիսում մտքերը, սակայն հուսադրում է՝ վաղ, թե ուշ այս ամենն ավարտվելու է։
Իսկ թե ինչպես է հասունանալու ավարտը, եւ ամենակարեւորը՝ ովքեր են լինելու նոր «տերերը», ինքն իրենից էլ գաղտնիք պահող Սերժ Սարգսյանը, բնականաբար, չի ասում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում