Արմեն Դուլյանը միանգամայն ճիշտ է՝ ինչո՞ւ Փարիզ չի մեկնել հենց Սերժ Սարգսյանը, մանավանդ, որ գոնե այսօր նա ավելի տեսանելի պետական կամ քաղաքական օրակարգ չունի: Ֆրանսիան բոլոր առումներով՝ մեզ շատ մոտ կանգնած երկիր է՝ թե բարեկամական դիրքորոշումներով, թե Մինսկի խմբի իր գործունեությամբ և թե հայ-թուրքական հարաբերություններին տված գնահատականներով: Դուլյանը չի ասել, բայց ես, կարծես թե, կռահում եմ, թե ինչու է մեր նախագահը մնացել Երևանում՝ Փարիզ ուղարկելով Նալբանդյանին: Դա միանգամայն տեղավորվում է Ռուսաստան-Արևմուտք այսօրվա հարաբերությունների համատեքստում: Մենք չունենք ինքնուրույնություն, մենք չենք կարող գերազանցել այն նշաձողը, որ սահմանել են ռուսները: Իսկ Ռուսաստանը Փաիրզում ներկայացված է ԱԳ նախարարով: