▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ընդմիշտ մնում ենք զինվորներ. Հայկ Մարությանն՝ Արցախում

«Երևանի օրերը Արցախում» միջոցառումների շրջանակում,  Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում՝ նվիրված Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակին: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է. «Սպարապետը մինչև այսօր իր ապրածով, իր հերոսություններով և իր պետական մեծ աշխատանքով ոգևորում է մեզ բոլորիս: Մենք ընդմիշտ մնում ենք զինվորներ և, Աստված մի' արասցե մի փոքր խնդրի ժամանակ վերցնում ենք զենքն ու կանգնում ենք մեր հայրենիքի համար»:

 

Բանակ-հասարակություն կապն ամուր հիմքերի վրա պահելու համար, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևատրվել է զորամասի հրամանատարի պատվոգրով: 
Երևանի քաղաքապետը շրջել է նաև զորամասի տարածքում, ծանոթացել զինվորների համար ստեղծված պայմաններին:

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին