Կառավարության այսօրվա` հունվարի 10-ի նիստում, ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միզորյանը, ով այսօր ԱԺ պատգամավորի մանդատ է ստանալու, շնորհակալություն հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
«Շնորհակալ եմ պարոն վարչապետին ու կառավարության մյուս գործընկերներին այս ընթացքում հրաշալի համագործակցության համար: Ուզում եմ ասել, որ մեր բոլորի համար սա հսկայական փորձառություն էր ու շատ պատասխանատու աշխատանք», - ասաց Արարատ Միրզոյանը։
«Անշուշտ, դեռ հաշվետվության շատ առիթներ կլինեն, բայց հույս ունեմ, որ իսկապես, պատվով կատարել ենք մեր առջեւ դրված բոլոր խնդիրները: Տխրելու առիթ չկա, քանի որ անցնում ենք շատ պատվաբեր աշխատանքի՝ ԱԺ պատգամավորի եւ շարունակելու ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,-ասաց Արարատ Միրզոյանը:
«Դուք չեք տխրում, մենք ենք տխրում», - արձագանքեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության այսօրվա նիստում քննարկվել և ընդունվել է նաև «Գույքը որպես նվիրատվություն ընդունելու և ՀՀ Տրանսպորտի կապի և ՏՏ նախարությանը ամրակցելու մասին» որոշման նախագիծը: