Երեկ 17.10-ին մենք ստացանք տեղեկություն,որի համաձայն «ՌԴ-ից ՀՀ է ներխուժել ինչ որ կազմակերպություն որոնք մարդկանց` վարակում են ՁԻԱՀ-ով», որը միանգամից մեր շարժման ակտիվիստների կողմից հրապարակվեց`հանրությանը զգուշացնելու նպատակով:Մենք նշում ենք ,որ հայտաարությունը գրվել է խոսակցությունների և բամբասանքների հիման վրա,որը չի համապատասխանում իրողությանը: «Մենք» երիտասարդական շարժումը բնավ չի ցանկացել այդ հայտարարությամբ վիրավորել մեր հարգարժան քաղաքացիներին և այդ կապակցությամբ հրապարակավ ներողություն ենք խնդրում՝ նման տեղեկություն տարածելու համար:
«Մենք» երիտասարդական շարժումը պայքարում է հանուն Հանուն Հայ Ազգի ու արժանապատիվ Հայաստանի համար: