Մենք եզակի հավատարիմներից ենք, որ Սուրբ ծնունը տոնում ենք այն օրը, որը պատգամել էին առաքյալները.
Մեր եկեղեցին այսօր նշում է Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Մենք այն եզակիներից ենք, որ հավատարիմ ենք առաջին տիեզերական ժողովների ընդունած դավանանք-օրենքներին և առաքելական կանոններին և Սուրբ ծնունդը նշում ենք հունվար 6-ին, ինչպես որ պատգամել էին առաջին քրիստոնյաները:
Ի վերջո, երբ էլ տոնը նշենք, կարևորն այն է, որ այս օրը յուրաքանչյուր քրիստոնյա պիտի հայի իր արած -չարածին ու տեսնի՝ արդյո՞ք իր մեջ ծնվել է Քրիստոսը. արդյո՞ք իր գործերի մեջ տեսնում են Աստծուն: Լինե՛նք ճշմարիտ քրիստոնյաներ, սիրենք մեր առաքելահիմն եկեղեցին ու հավատարիմ մնանք մեր՝ առաջին քրիստոնյաներ լինելու կոչումին...
Մենք եզակի հավատարիմներից ենք, որ Սուրբ ծնունը տոնում ենք այն օրը, որը պատգամել էին առաքյալները
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet