▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին. Լևոն Քոչարյան

Գրավի դիմաց Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացվել

Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի առջև հավաքված աջակիցները սխալ էին լսել դատարանի որոշումը

Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել պաշտոնից ազատվելուց հետո

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Անվտանգության խորհուրդն ադեկվատ է գնահատում ՀՀ անվտանգային իրավիճակը. Նիկոլ Փաշինյան

Հրապարակվում է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը. դատարանի առաջ բողոքի ակցիաներ են. Ուղիղ

Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության շնորհիվ անհետ կորած 13-ամյա տղան գտնվել է

100 փուստ...Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի մասին

Այս ամենը հաշվի առնելով՝ մեր քաղաքականությունը լինելու է հեղափոխական. Տիգրան Ավինյան

Մեսիջ՝ Արարատ Միրզոյանի միջոցով. Հրայր Թովմասյանը հրաժարական կտա՞

Նույնիսկ շոգելու ենք. ի՞նչ ջերմաստիճան է սպասվում առաջիկա օրերին Երևանում

Առաջիկայում Ապրիլյանի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով կհրավիրվի Յուրի Խաչատուրովը

Սերժ Սարգսյանի բնակարանի հարցն առաջիկայում լուծում կստանա․ որտեղ է ապրելու նա

Արթուր Վանեցյանի մայրը նույնպես աշխատանքից կազատվի

Գագիկ Բեգլարյանը առաջիկայում կարող է կալանավորվել

Օսիպյանը պաշտոնանկ կարվի․ նրան կարող է փոխարինել Վիլեն Գաբրիելյանը` Նավակ ճոճողը

Հայտնի է, թե ով է գրել Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը

Աշոտ Փաշինյանը հերթական արձակուրդում է․ Վլադիմիր Կարապետյանի արձագանքը համացանցում տարածված տեսանյութին

Տհաճ անակնկալ. գազը կթանկանա ՀՀ բնակչության համար, ՌԴ-ն ակնարկում է 30 տոկոս թանկացման մասին

Մեր վարչապետն ավելի ու ավելի վճռական է Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում․ ԱԳ նախարար

Սկսենք սկզբից... պացիենտ, ի՞նչ գանգատներ ունեք. Միքայել Մինասյան

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց. . .

Պարտապանին զրկել են ազատությունից ու պահանջել պարտքը

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ

Մի կողմից ընկերս է, մյուս կողմից՝ երկրի ղեկավարը. Ալեն Սիմոնյանը չի շտապում գնահատականներ տալ. . .

«Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը». Վարչապետի խոսնակի մեկնաբանությունը

Արարատ Միրզոյան ջան, Ազգային Ժողովում քո համար հով լռված ես էլի...Արմեն Աշոտյան

Մխիթարյանը՝ «Ռոմա»-«Սասսուոլո» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին

Երևանում ավտոերթ է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն. ՊՆ

Կոյուղաջրերի կուտակում. արտառոց շեղումներ չեն հայտնաբերվել

Ո՞վ ես դու, գնա քեզ մի հատ հայելու մեջ նայի. ո՞վ է զայրացրել Ռաֆայել Երանոսյանին

Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել եզրափակչին. մրցակիցը նրան առողջություն է մաղթել

Երևանում է ԳԴՀ նախկին նախագահն, ում ներդրումը մեծ է Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

Սերգեյ Դանիելյանը Նիկոլ Փաշինյանից Վանեցյանի պաշտոնն է ուզում

Մարտի 1-ին մեր զինվորներին հրամայել են կրակել մեր տների ուղությամբ. գործը բացահայտված է.Փաշինյան

Արցախը Հայաստան է և վերջ․ Փաշինյանը՝ Ադրբեջանի՝ կոմպրոմիս չենթադրող սկզբունքին ի պատասխան

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՍԴ-ի մասին Արարատ Միրզոյանի հայտարարությանը

«Զվարթնոց»-ում միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվել

Նիկոլ Փաշինյանը՝ Միքայել Մինասյանի մասին

Գալիս եմ եզրակացության, որ Սաշիկն էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա.Նիկոլ Փաշինյան

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Արթուր Վանեցյան

Բացահայտվել են ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները․ քրեական գործ է հարուցվել

Հեսա կասեն՝ պուճուր աղջիկս՝ Արփին, Թեղուտում 50 տոկոս փայ ա մտել. Նիկոլ Փաշինյան

ԱԱԾ տնօրենի աշխատանքից ազատման միջնորդագիրը ես ստորագրել եմ. Նիկոլ Փաշինյան

Իմ տեսլականն է, որ Հայաստանը գիտական և տեխնոլոգիական հանգույց դառնա. Արմեն Սարգսյան

Երևանում է Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Նիկոլ Փաշինյանը հիշեց նաև Սիլվա Հակոբյանին, Միհրան Ծառուկյանին, DJ Smoke-ին

Մենք հաղթահարել ենք մեր սեփական վախերը. Նիկոլ Փաշինյանը` Բրյուսելում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է «Կարնեգի  Եվրոպա» հետազոտական կենտրոնը: Այստեղ նա հանդիպել է կենտրոնի փորձագետների, ինչպես նաև ԵՄ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: 
Վարչապետը նախ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, խաղաղ թավշյա հեղափոխությանն ու ընթացող փոփոխություններին, ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը, գործադիրի մյուս առաջնահերթությունները, այդ թվում՝ տնտեսության ոլորտում, Հայաստան-ԵՄ հարաբերություններում և պատասխանել ներկաների մի շարք հարցերի: 

 

 

 

 

 

 

«Մենք հաղթահարել ենք մեր սեփական վախերը և իրագործել սիրո և համերաշխության հեղափոխություն՝ վերացնելով ինքնավերարտադրվող իշխանությունը` դրանով ինքներս մեզ և աշխարհին հայտարարելով, որ երբեք էլ թույլ չենք տա, որ մեկ անձը որոշում կայացնի բոլորի անունից: Հայաստանի քաղաքացին հաղթահարել է այնպիսի արաավոր երևույթներ, ինչպիսիք են՝  կոռուպցիան, անարդարությունը, ոչ արդյունավետ կառավարումը: Մենք գտնվում ենք արագ փոփոխությունների օգնությամբ ավելի բարգավաճ, ներառական և արդիականացված Հայաստան կերտելու նոր փուլում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ տեղի ունեցած հեղափոխության մեջ գոյություն չունի աշխարհաքաղաքական համատեքստ, և նոր կառավարությունը չի ծրագրում որևէ արտաքին քաղաքականության առանցքային փոփոխություններ կամ կտրուկ շրջադարձեր: «Հայաստանի նոր կառավարությունը ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի արմատախիլ արվեն մեր զարգացումը դանդաղեցնող բոլոր խոչընդոտները»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ պայքարն օրակարգային առաջնահերթություն է և հավելել, որ արդեն իսկ բացահայվել են կոռուպցիայի մի շարք խոշոր դեպքեր: «Այսօր նախկինում արտոնյալ կարգավիճակ ունեցած անձինք զգում են արդարադատության ողջ խստությունը: Բոլոր գործերի քննությունները կիրականացվեն խստորեն՝ համաձայն օրենքի: Մեկ այլ կարևոր հանձնառություն է՝ կազմակերպել իսկապես ազատ և արդար ընտրություններ: Հիմա Հայաստանի քաղաքացիները գիտեն, որ իրենց ձայնը կշիռ ունի: Այսուհետ ընտրական գործընթացը կեղծելու և քաղաքացիների վստահությունը խարխլելու հնարավորություն չի լինի: Ուստի մենք նախաձեռնել ենք ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ներառական գործընթաց: Մենք ապահովելու ենք դատական համակարգի անկախությունը, հաստատակամորեն արմատախիլ կանենք կոռուպցիայի մեջ թաթախված նախկին դատական համակարգի արատավոր պրակտիկան»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ վերոհիշյալ միջոցառումները կստեղծեն բարենպաստ միջավայր տնտեսական զարգացման համար, որը կառավարությունը համարում է ազգային անվտանգության առանցքային բաղադրիչ:




Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տնտեսության յուրաքանչյուր բնագավառում կառավարությունը կստեղծի հավասար պայմաններ բիզնեսի մրցունակ գործունեության համար: Նա նկատել է որ գործնականում Հայաստանի տնտեսության առավել մրցունակ ոլորտները՝ ՏՏ-ն, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունն արագորեն աճում են: «Մեր աշխարհագրական դիրքը, խորը գիտելիքներով և միջմշակութային կապերով օժտված  մարդկային ռեսուրսները, հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը երկրի մրցունակության հատկանիշներն են, և մեր հասարակությունն ինձ վստահություն է ներշնչում, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ ենք, որը մեր տնտեսական զարգացման համար հսկայական հնարավորություններ է բացել: Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

Անդրադառնալով Հայաստանի եվրոպական օրակարգին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի համար եղել է կարևոր գործընկեր համապարփակ ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխումների իրականացման գործում: «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը նոր էջ է բացել ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում: Դրա արդյունավետ իրականացումը կնպաստի ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանը, ավելի լավ ներդրումային միջավայրի ստեղծմանը, գործարարության կայունության և կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով ԼՂ  հակամարտության մասին՝ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի խաղաղ լուծմանը` հիմնված խնդրի կարգավորման գործում միջազգային մանդատ ունեցող միակ բանակցային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվող սկզբունքների ու մոտեցումների վրա:«Արցախի ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի: Հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի բոլոր կողմերի փոխզիջման վրա: Ինչպես ցանկացած այլ ժողովրդավար երկիր՝ Հայաստանը հանձնառու է ԼՂ հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ հարձակում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին