|
Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սկանդալային հայտարարություն է արել. «Զանգեզուրի միջանցքի բացման մասին կետը նախատեսված է եռակողմ հայտարարության մեջ: Սա պարտավորություն է Հայաստանի համար։ Զանգեզուրի և Լաչինի միջանցքներում մուտքի ռեժիմները պետք է լինեն նման:
Զանգեզուրի միջանցքի իրավական ռեժիմը պետք է լինի նույնը, ինչ Լաչինի միջանցքում է»: «Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան։ Ըստ այդմ՝ «Զանգեզուրի միջանցքում» մաքսակետեր չպետք է լինեն։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել ապրանքներն ու մարդկանց, մենք Լաչինի միջանցքում մաքսակետ կբացենք», - հավելել է Իլհամ Ալիևը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով գտնվում է Բրյուսելում, գրառում է կատարել` արձագանքելով Ալիևի հայտարարությանը. «Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։ |
«Մենք Լաչինի միջանցքում մաքսակետ կբացենք». Ալիևի սպառնալիքը Բրյուսելից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին



