▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք նախագահ չունենք. մենք ունենք մի հարուստ տուրիստ. Վազգեն Մանուկյան

Այս ամենը կարող էր ուրիշ ձեւ լինել, եթե ունենայինք նախագահ, բայց մենք նախագահ չունենք: Մենք ունենք մի հարուստ տուրիստ։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընթացող ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՓՇ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Նա 5 աստղանի դղյակում է ապրում, որին սպասարկում են 100-ից ավելի մարդիկ: 170 հոգանոց աշխատակազմ ունի: Մեր բյուջեի հաշվին պտտվում է աշխարհով մեկ ու մի օգուտ չբերելով Հայաստանին: Նույնիսկ եթե այս րոպեին նա ստորագրի, դիմի ՍԴ, իմ խոսքերն ուժի մեջ են՝ մենք նախագահ չունենք։Բայց մենք ունենք այս ԱԺ-ն, որ մեր օրենքներով գերագույն իշխանությունն է:

Նշենք , որ ի պատասխան Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի դիմումի՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հիշեցրել են, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկության առնչությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ներկայացված հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը և ներկայացրել է իր առարկությունները:

«Վարչապետի կողմից Հանրապետության նախագահի առարկությունները չընդունելու հիմնավորումները ստանալուց հետո Հանրապետության նախագահը հայտնել է, որ չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և Սահմանադրության 169-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականության համապատասխանությունը որոշելու խնդրանքով:

Հանրապետության նախագահը հուսով է, որ ՍԴ կողմից համապատասխան որոշման կայացումը իրավական որոշակիություն կբերի և կնպաստի ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանը:

Ներկայում գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը՝ թե իրավական ընթացակարգերի, թե սահմանադրական պատասխանատվության, և թե քաղաքական հետևանքների առումով գտնվում է վարչապետի իրավասության և հայեցողության շրջանակում:

Հանրապետության նախագահի համար առաջնահերթ է երկրի անվտանգության և կայունության ապահովումը, բանակի խնդիրների լուծումը: Նախագահը կրկին անգամ կոչ է անում բոլորին՝ միասնաբար ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ ստեղծված իրավիճակի արագ հանգուցալուծման հասնելու նպատակով և վերահաստատում է իր պատրաստակամությունը նախագահի ինստիտուտը ծառայեցնել որպես հարթակ՝ բանակցելու և առկա բոլոր խնդիրների համապարփակ լուծումը գտնելու նպատակով:

Հանրապետության նախագահն իր լիազորությունների և հնարավորությունների սահմաններում գործադրել և շարունակում է գործադրել բոլոր ջանքերը երկրի անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար»,- ասված է նախագահի պատասխանում:

Այս 2,5 տարում ի՞նչ որոշում է ընդունել, որ օգուտ է եղել մեր ժողովրդին, ոչ մի: Ձրիակերների մի խումբ, որը միայն վնաս է բերում մեր ժողվրդին ու պետությանը: Իրենցից մենք միայն մեկ աշխատանք ենք պահանջում՝ հավաքվել եւ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- ասաց Մանուկյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին