▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ոչ մի թիզ հող չենք տալու Ադրբեջանին. Սեյրան Օհանյան

a1plus.am-ը գրում է. «Այն վայրագությունները, որ Ադրբեջանական կողմը կատարել է Արցախում` իրականության մեջ համապատասխանում է  ցեղասպանության տարրերին»,- այսօր ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Ծիծեռնակաբերդում։

«Ա1+»-ի հարցին, թե ինչ դասեր պետք է քաղել 4 օրյա պատերազմից,  նա շեց, որ դրական կողմը մեր զինվորների պատրաստակամությունն էր, իսկ բացթողումների առումով՝ կատարվել է վերլուծություն, այդ ամենը շտկելու համար։

Մեկ այլ հարցին, թե արդյոք Արցախի որեւէ տարածք կզիջվի՞ Ադրբեջանին, նախարարը ասաց. «Ի՞նչ տարածքի մասին է խոսքը»

Դա նշանակում է, որ Ադրբեջանը կարող է միայն երազե՞լ տարածքների մասին, պարոն Օհանյանը ասաց. «Մենք ոչ մի թիզ հող չենք տալու Ադրբեջանին»։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին