▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Menu.am-ի կին վարորդ-առաքիչը մոպեդով վրաերթի է ենթարկել 12–ամյա դպրոցականին. վերջինս հիվանդանոցում է

Shamshyan.com-ը գրում է. Երեւանում, նախօրեին վրաերթ է տեղի ունեցել. ժամը 14:00-ի սահմաններում Մաշտոցի եւ Սայաթ-Նովա պողոտաների խաչմերուկում Երեւանի բնակիչ, 25-ամյա Վարդուհի Ռ.-ն իրեն ամրակցված Honda մոպեդով վրաերթի է ենթարկել 12-ամյա Էլեն Ա.-ին:

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղից էլ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթ կատարողը դեպքի վայրից հեռացել է: Սակայն ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ Վ. Ռյաբուխան ինքնակամ ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ռյաբուխան աշխատում է Menu.am ՍՊԸ-ում՝ որպես վարորդ- առաքիչ, իսկ վրաերթի ենթարկվածը սովորում է Ն. Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի 6-րդ դասարանում: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին