▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր բողոքի իրական հասցեատիրոջը չենք ճանաչում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ռուսաստանի դեսպանատան դիմաց ցույցը ապացուցեց որ մենք մեր բողոքի իրական հասցեատիրոջը չենք ճանաչում։
Գնացել բողոքում եք դեսպանատան դիմաց որ ինչ՞ անեք։
Պատճառի դեմ բողոքեք ոչ թե հետևանքի։
Ռուսները ընդամենը բիզնես են անում ու ունեն կոնկրետ շահ որին հետամուտ են լինում։
Մենք չգիտենք մեր ուզածն ինչա։ Չեք ուզում ռուսը զենք վաճառի նենց արեք մեր տնտեսության կարևորագույն ոլորտները իր ձեռքում չլինեն, նենց արեք քաղաքականության մեջ նվազի Ռուսաստանի դերը։ Թող Ռուսաստանի դերակատարությունը Հայաստանում լինի հնարավորինս օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, քանզի գերտերություն է, առավել ևս իր ազդեցության գոտում ենք, ինչի պատճառով չենք կարող ընդհանրապես ազդեցության չենթարկվել։ Սուբյեկտիվ հանգամների ազդեցության բացառումը կօգնի մանևրել գերտերությունների շահերի արանքում։
Խնդիրները մեր մեջ ման գանք, ոչ թե պոպուլիզմ դրսևորենք ու արյունոտ սապոգ նվիրենք։

Գրիշա Աղաջանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին