ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ կանայք, աղջիկներ, մայրեր, քույրեր և շատ սիրելի տատիկներ, շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Այս գեղեցիկ օրվա խորհրդին հետևելով՝ ուզում եմ ձեզ լուր հայտնեմ՝ մեր ընտանիքը շուտով կհամալրվի: Մարիամս ու ես ևս մի բալիկ կունենանք: Աղջիկս՝ Վիկտորիան, և տղաս՝ Ռոբերտը, եղբայր, իսկ Հայաստան աշխարհը ևս մի որդի կունենա: Սեր, երջանկություն եմ մաղթում մեր ուժեղ կանանց և մայրերին ու շատ-շատ բալիկներ, քանզի ոչինչ այդքան չի գեղեցկացնում կնոջը, ինչպես մայրությունը: Աստված պահապան լինի բոլորիս ընտանիքներին»: