«Մեր հեղափոխության ժամանակ բոլոր գործողությունները կրել են խաղաղ բնույթ, որևիցե բռնության կոչ չի եղել, «Ռադիոտուն» մտնելու կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, այս դեպքում ևս քրեական գործեր կհարուցվեն և իշխանությունը կգործի իր լիազորությունների շրջանակում: «Ռադիոտուն» ներխուժելուց, եթե չեք մոռանում, ոստիկաններից մեկը փորձել է զենք կիրառել, բայց չի կիրառել, քանի որ մարդիկ տեսել են, որ ներկաները տրամադրված չեն որևէ բռնության»:
Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Ալեն Սիմոնյանը՝ ավելացնելով, որ լրագրողները այլևս չհամեմատեն իրենց կողմից «Ռադիոտուն» մտնելը և այսօրվա ընդդիմադիրների՝ կառավարության շենք մտնելու, «Ազատություն» ռադիոկայանը ավիրելու հետ.
«Այլևս մի բերեք այդ օրինակը, որովհետև այն շատ թույլ փաստարկված օրինակ է, այսօրվա հետ համեմատություն անելու համար»,- եզրափակել է Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Կարդացեք նաև՝ Ոստիկանները բերման են ենթարկել մի քանի տասնյակ Հանրապետականների․ Աշոտյանը տեսանյութ է հրապարակել
Փաշինյանը կառավարության 3-րդ մասնաշենք քայլեց «Նիկոլ դավաճան» բացականչությունների ներքո
Ոստիկանները կառավարության շենքի մոտ մարդկանց շարժը արգելում են, «պահպանում են» նաև ՀՀԿ-ի գրասենյակը
Ոստիկանական պատ՝ ներքևում, դիպուկահարներ՝ տանիքին․ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիային ընդառաջ
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝