▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր պարագայում ողբերգությունը կայանում է նրանում, որ այդ խորտակվողների հետ խորտակվում է նաև Երկիրը. Սենոր Հասրաթյան

Մեր պարագայում ողբերգությունը կայանում է նրանում, որ այդ խորտակվողների հետ խորտակվում է նաև Երկիրը, իսկ մեզնից շատերն անհասկանալիորեն շարունակում են լուռ ու անհաղորդ հետևել այդ ճակատագրական անկման ընթացքին՝ չգիտակցելով, որ խորտակվողը ոչ թե ինչ-որ մի օտար երկիր է, այլ դարերի հարվածներից մի կտոր մնացած Հայրենիք:

Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Քաղաքականությունը ճանապարհ է, որը ենթադրում է անխուսափելի շրջանցումներ ու վայրիվերումներ: Վերջնական արդյունքում դրանք հաջողությամբ հաղթահարում են նրանք, ովքեր տարիներով առերեսվել են իրական քաղաքականությանը և ունեն վաստակ ու հաղթանակներով կերտված հետագիծ, բայց ոչ երբեք Երկրի ղեկին հայտնված այն պատահականությունները, որոնք մեկ օրում կարող են մի քանի անգամ հրապարակայնորեն սրբագրել իրենց ասածն ու այդպես էլ մնալ անհասկանալի: Վերջինները ոչ թե փորձում են հաղթահարել ստեղծված անխուսափելի շրջանցումները, այլ, պարզապես, անկարողության պատճառով, մշտապես գտնվում են շրջապտույտի մեջ և արդյունքում խորտակվում... Մեր պարագայում ողբերգությունը կայանում է նրանում, որ այդ խորտակվողների հետ խորտակվում է նաև Երկիրը, իսկ մեզնից շատերն անհասկանալիորեն շարունակում են լուռ ու անհաղորդ հետևել այդ ճակատագրական անկման ընթացքին՝ չգիտակցելով, որ խորտակվողը ոչ թե ինչ-որ մի օտար երկիր է, այլ դարերի հարվածներից մի կտոր մնացած Հայրենիք...

Կայքում տեղ գտած մտքերն ու սկզբնաղբյուրներից վերահրապարակված նյութերը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին