▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր քաղաքական միտքն աղետից առաջ լավ չգեներացվեց. Փաշինյան

Կարծում եմ՝ քաղաքական մտքի գեներացումն այսօր և մեր երկրի պատմության մեջ ամենակարևոր բանն է, չեմ էլ ուզում ասել բացն է, դեռ պետք է հետազոտենք՝ նման բաց կա, թե ոչ, չնայած ինձ համար կա բաց։ Այս մասին, մարտի 2-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  Ժողովրդավարության դպրոցի բացմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Մենք անցել ենք շատ ծանր ճանապարհ, անցնում ենք։ Աղետների միջով ենք անցել  և աղետների միջով անցնելուց հետ քաղաքական մտքի գեներացման անհրաժեշտության առաջ կանգնելը բնական, նույնիսկ պրիմիտիվ երևույթ է, բայց արձանագրենք, որ քաղաքական միտքն իրականում պետք է գեներացվի ոչ թե աղետից հետո, այլև աղետից առաջ՝ դա կանխելու, կառավարելու հնարավորություն ստեղծելու համար, ինչը գուցե մենք այդքան էլ լավ ու արդյունավետ չենք արել։

Իրականության մեջ տեղի է ունենում միայն այն, ինչ նախ տեղի է ունենում մեր մտքում, ընդհուպ մեր վախերը, որոնք չեն էլ կառավարվում: Քաղաքական մտքի գեներացումն ինձ համար միջոց է և բանաձեւ է կառավարել իրականությունը»,- ասել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին