Ադրբեջանի ընդդիմադիր հիմնական ուժը հանդիսացող Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քարիմլին իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում է կատարել. «Մեր զոհերի հոգեհանգստի արարողությունները կրկին կիսագաղտնի պայմաններում են անցկացվում: Սոցցանցերում թաղման արարողություններից հետո են միայն հրապարակումներ լինում: Նախապես տեղեկություն չի հաղորդվում, թե զոհերը երբ և որտեղ են թաղվելու: Արարողություններին հիմնականում մասնակցում են բարեկամները, տեղի բնակչությունը, զինվորականները: Ընդհանուր առմամբ, թաղումներն անցկացվում են հատուկ ծառայության մարմինների հսկողության ներքո: Ափսոս, որ այսպիսի օրերին էլ ժողովրդի միասնականացմանը հնարավորություն չեն տալիս, վախենում են մարդկանց զանգվածային հավաքումից: Իսկ երեկ “NZS” բնակավայրում տեղի ունեցածը պետք է ասել, որ խայտառակություն է: “Azadliq” թերթի աշխատակից Թազախան Միրալամլին (Təzəxan Mirələmli), խմբագրության հանձնարարության համաձայն փորձելով զոհված մայոր Թաբրիզ Մուստաֆազադեի սգո վայրում նկարահանումներ իրականացնել, ծեծվել է հատուկ ծառայության մարմինների կողմից, տեսախցիկը վերցրել և փորձել են կոտրել»: (կրճատումներով)
«Մեր զոհերի հոգեհանգստի արարողությունները կրկին կիսագաղտնի պայմաններում են անցկացվում». Ալի Քարիմլի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


