▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերոնք հապաղեցին՝ ինչպես միշտ ապավինելով «միջազգային ջոջերի» քծնող հայտարարություններին

Մինչև ե՞րբ կարելի է հավատալ «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման» մասին հեքիաթին, մինչ ե՞րբ պիտի պաշտպանվողի դերում մնանք:
1988 ից այս կողմ մենք միշտ պաշտպանվել ենք, միշտ անտեսվել, , արդյունքում «խաղաղ» պայմաններում զոհվել են մեր եղբայրները:

Ծանր տրամաչափի զենքի կիրառումն արդեն իսկ պատերազմի սկիզբն է, առավել ևս ռազմական գործողությունների ոչ մի նկրտում չունեցող ուղղաթիռի կործանումը:

Ադրբեջանը օգտագործելով ծանր տրամաչափի զինամթերք, խաղաղ պայմաններում ոչնչացրեց Հայկական ռազմական ուղղաթիռը, այնուհետև ուղղաթիռի բեկորների ընկած տարածքը սկսեց կրակի տակ առնել, խոչնդոտելով զոհերի մարմինները չեզոք գոտուց դուրս բերելու գործընթացին:

Այս ամենը վերլուծելով միջազգային հանրությունը պարտավոր էր անհապաղ պատժամիջոցներ գործածել Ադրբեջանի հանդեպ, բայց ինչպես միշտ, այնպես ել հիմա, հնչեցին միայն ճռճռան հայտարարություններ:
Իսկ պարտավորությունների պահով նշեմ, որ Հայկական ուժերը պարտավոր էին անհապաղ լայնածավալ ռազմական գործողություններ սկսել և հողին հավասարեցնել երբևե մարդկային արժեքները չհարգող, ինքնակոչ, ավազակաբարո պետությանը:
Բայց մերոնք հապաղեցին, ինչպես միշտ ապավինելով «միջազգային ջոջերի» քծնող հայտարարություններին:

Ահա այս անտարբերության պատճառով է, որ ադրբեջանը համարձակվեց այդպիսի գերսանձարձակ հանցագործության դիմել:

Մեր պետության առաջնորդները եթե կարդացել են պատմություն, ապա պարտավոր են ևս մեկ անգամ վերընթեռնել և հասկանալ, որ աշխարհը միշտ էլ թքած է ունեցել մեզ վրա:

 
Գևորգ Գարդմանցի Գյուլումյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին