▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերօրյա գրանտակերներն ունեցել են նախորդներ, կունենան նաև հետնորդներ

Մարդկանց թվում է, թե հինգերորդ շարասյան գռանտակերները հենց միայն վերջերս են լույս ընկել։ Իբր թե հնում նման բան չի ի եղել։ Սա իհարկե պարզ թյուրիմացություն է որովհետև ներքին թշնամական խմբեր որևէ երկրում միշտ ստեղծվել ու գործել են այդ երկրի թշնամի կամ պոտենցիալ թշնամի երկրների կողմից։ Բերեմ մի երկու օրինակներ մեր ոչ վաղ անցյալից։ Երբ Սովետը դեռ կար ու ևս ևս չէր եղել համարյա բոլոր այսպես կոչված կապիտալիստական երկրներում գոյություն ունեին կոմունիստական պարտիաներ։ Դրանք բոլորը Սովետի հինգերորդ շարասյուներն էին այդ երկրներում։ Նրանք ֆինանսավորվում էին Սովետի փողերով և աշխատում էին իրենց հայրենիքին ի վնաս և Սովետին ի հոգուտ։ Ճիշտ հար և նման այսօրվա գռանտակեր կազմակերպություններին որոնք թաքնված են զանազան բարեհունչ անունների տակ։ Ուղղակի Սովետը այնքան անխելք էր որ բոլորին մեկ անունով էր կոչում։ 
Գնանք մի քիչ ավելի խորը։ Անցած դարասկզբին Ռուսատանում հայտնվեցին բոլշևիկները Լենին պապիկի գլխավորությամբ։ Արդեն փաստերով հայտնի է որ նրանց ֆինանսավորում էր Գերմանիան և նրանք Գերմանիայի օգտին էին աշխատում քանդելով ու քաղաքացիական պատերազմ սանձազերծելով Ռուսաստանում։ 
Գանք մի քիչ ետ, անցած դարավերջը երբ Սովետում հանդես եկան այսպես կոչված դիսիդենտները։ Իհարկե նրանց մեջ կային մարդիկ ովքեր իրավացիորեն քննադատում էին Սովետի բացերը։ Դա կասկածից վեր է։ Սակայն մեծիմասամբ դրանք նույն գռանտակեր պատեհապաշտներն էին ովքեր կոնկրետ որևէ գործ անելու ու վաստակելու ունակություններ չունենալու պատճառով հանսգիստ ծախվում էին Սովետի թշնամի երկրներին ու դրամի դիմաց զանազան ձևերով վնասում այդ երկրին։ 
Վերջին դասի բավականին թվով թափթփուկներ դեռ ողջ են ու մի կոնկրետ գործ չլինելու և իրենց հասակն առած լինելու պատճառով արդեն ոչ մեկին պետք չեն։ Աատամնաթափ չանեքը կախ գցած հազիվ միայն կարողանում են սրա նրա վրա վայրահաչել ։ Այնպես որ մերօրյա գռանտակերները ունեցել են և նախորդներ կունենան իհարկե նաև հետնորդներ։ Բա հո ժողովուսրդների լեզուներից չի արտաքսվելու ծախված դավաճան բառակապակցությունը։

Հրանտ Աբրահամյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին