▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեղադրանքները բավականին լուրջ, անառարկելի, ապացուցողական բազայի վրա են հիմնված»․ փաստաբան

Այսօր ՀՔԾ-ում լրագրողների հարցին, թե Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասել է, որ իրեն փաստաբան պետք չէ, ուստի, հաշվի առնելով առաջադրված մեղադրանքների ծավալը, հեշտ կլինի՞ այդ մեղադրանքներից պաշտպանվել առանց փաստաբանի, փաստաբան Տիգրան Եգորյանը պատասխանել է «Դժվար հարց է, բայց դա Ալիկ Սարգսյանի որոշելիքն է։ Ես կարծում եմ, որ մեղադրանքները բավականին լուրջ, անառարկելի, ապացուցողական բազայի վրա են հիմնված»։

Նա նշեց, որ 2008 թվականի մարտի 1-ի օրերին պետության կողմից այնպիսի խախտումներ են իրականացվել, որոնք նպատակ են հետապնդել Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների զանգվածային խախտումների կոծկման, քողարկման, փաստերի ոչնչացման, ինչը խոսում է պետության զավթված լինելու հանգամանքի մասին։ Տիգրան Եգորյանը հավելեց, որ Ալիկ Սարգսյանի գործն ազդեցություն է ունենալու այլ գործերի վրա ևս:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին