«Եթե որոշի գալ, կընդունենք, ի՞նչ խնդիր ունենք մենք»,- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցի մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ Իսկ ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը այդ այցին․ «Ուրեմն մեզ չի հետաքրքրում՝ Ռուսաստանն ինչ կարձագանքի, ինչ չի արձագանքի, դա իրա գործն ա, մեզ մեր երկրի շահերն ա հետաքրքում, մեր երկրի շահերը ոնց թելադրում ա՝ մենք այդպես էլ պետք ա շարժվենք»,- նշել է նա:
Թարմացված․ ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում, ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականությանն է անդրադարձել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. «Ամեն ինչ իրա ժամանակին, դու ուզում ե՞ս դուրս գանք, եթե դու ուզում ես՝ դուրս կգանք»,- լրագրողին ասել է պատգամավորը՝ շարունակելով թեման․ «Սառեցնել էն ա նշանակում, որ մի տարուց ավել չենք մասնակցել ՀԱՊԿ-ի բոլոր հավաքներին։ Սառեցնել կամ չմասնակցել միևնույնն ա, ի՞նչ տարբերություն»։ Լուկաշենկոյի չշտապելու հորդորին անդրադառնալով՝ պատգամավորը նշել է․ «Ճորտի կարգավիճակով ապրում ա էդ երկրը, մենք չենք ուզում ճորտի կարգավիճակով ապրել, ուզում ենք անկախ երկիր դառնանք, ում հետ ուզենանք հանդիպենք, ում հետ ուզենանք պայմանագրեր կնքենք՝ ռազմատեխնիկական և այլն։ Մենք Ռուսաստանի ճորտն էինք, այո, որովհետև Ռուսաստանն էր թելադրում ամեն ինչ՝ ո՞ր երկրի հետ հանդիպենք, ո՞ր երկրի հետ շփվենք...»,- ասել է Գագիկ Մելքոնյանը։ Դիտեք նաև՝
Թարմացված․ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց պատասխանել Զելենսկու հնարավոր այցի ու ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության մասին հարցերին. «Պատասխանելու եմ միայն քննարկման հետ կապված հարցին. Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի պաշտոնում առաջադրել է պարոն Բալայանի թեկնածությունը»,- ասաց նա: |