Աշխատում եմ 3 տարբեր հաստատություններում, որոնցից երկուսում գրանցված եմ, իսկ մեկի հետ ունեմ ծառայություններ մատուցելու պայմանագիր: Հիմա ստացվում է այնպես, որ ես բոլոր 3 տեղերում էլ պետք է վճարեմ կուտակային կենսաթոշակ:
Չեմ հասկանում ի՞նչ չափանիշներով է մշակել այս օրենք մեր կառավարությունը: Եթե ես գրանցված չեմ որպես աշխատող և չունեմ համապատասխան իրավունքներր հետևյալ կազմակերպությունից, ինչո՞ւ պետք է կատարեմ աշխատողի համար նախատեսված բոլոր պարտականությունները:
Ծառայություններ մատուցելու պայմանագրով նախատեսված չէ ոչ ֆիզարձակուրդ, ոչ բուլետեն, ոչ արձակուրդ, ոչ աշխատանքային ստաժ է հաշվարկվում, բայց ես կատարում եմ աշխատողի համար նախատեսված բոլոր պարտականությունները` սոցվճար, եկամտահարկ և հիմա էլ կուտակային կենսաթոշակ:
Մեր կառավարությունը մեզ բոլորիս էշի տեղ է դրել, արդեն հնարավոր չէ հանդուրժել Տիգրան Սարգսյանի ժողովրդին կողոպտելու միջոցները: Մեր տգետ իշխանությունները ուղեղը միայն սեփական գրպանները լցնելու ուղղությամբ է աշխատում: Հայաստանի հանրապետության շարքային քաղքացուն գոյատևելու համար մի ելք է մնում` լքել սեփական հայրենիքը: