▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Խլղաթյանի վիճակը ծանր կայուն է. քննիչները նրա զորամասում են

Արդեն տեղեկացրել ենք, որ ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից անցած  գիշեր, ծայրահեղ ծանր վիճակով և գրեթե անգիտակից, Երևանի Մուրացան փողոցի վրա գտնվող զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանը:

Ըստ բժիշկների, Մհեր Խլղաթյանի վիճակը ծանր է, բայց կայուն: Ընդամենը մեկ շաբաթ առաջ բանակ զորակոչված Մհերի հարազատները նշում են, որ նորակոչիկը զորամասում դաժան ծեծի է ենթարկել: 

ՊՆ քննչական ծառայության ավագ ենթասպա Մերի Սարգսյանը Asekose.am-ի հետ զրույցում նշել է, որ դեպքի մասին մանրամասներ հնարավոր կլինի ներկայացնել ավելի ուշ. նրա խոսքով, ՊՆ քննչական ծառայության քննիչներն այս պահին  Քարվաճառի Չոփռլուի զորամասում են: 

 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին