▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի ամիս հետո տեսնեմ՝ ո՞վ ես լինելու... Վահան Բաբայանը` Սիսակ Գաբրիելյանին

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիսակ, Սերժ Սարգսյանը Արցախի հերոս է, երկրորդ նախագահը` ո՞ւմ օրոք դու լրագրող ես աշխատել, իսկ ո՞վ ես դու, ինքդ քեզ հարցրու, այ բորենի... դավաճանի ուսապարկ, դու ո՞վ դարձար, որ էդ տոնով խոսես Սերժ Սարգսյանի մասին, այ կապիտուլյանտի ձեռքի խաղալիք:

Մի ամիս հետո տեսնեմ ո՞վ ես լինելու...»:

 

Նշենք, որ այսօր՝ մայիսի 10-ին, իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ԱԺ ամբիոնից ասել է, որ Սերժ Սարգսյանը հանցագործություն է կոծկել ՀՀ-ում․

«Վերջերս Սերժ Սարգսյանը մի հարցազրույց էր տվել, որտեղ հարց էր հնչել՝ ինչո՞ւ չկալանավորեցիք, երբ մտան Ռադիոտուն, մարդը ասում ա՝ դե ակնհայտ էր, կար հանցագործություն, բայց որոշեցինք, որ պետք չի տենց բան անել: Ես զարմանում եմ՝ մինչև հիմա ինչի՞ իրավապահներն այս հայտարարության հետքով չեն գնում, որովհետև՝ ո՞վ ես դու, որ կարող ես որոշել՝ ինչ-որ հանցագործություն կատարող անձի կալանավորեն, թե՞ ոչ»,- հայտարարել է Սիսակ Գաբրիելյանը։

Հիշեցնենք՝ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանին, որը հեռարձակվեց ապրիլի 30-ին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին