▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի հանցավոր խումբ մյուսի մարդկանց է առևանգել, նռնակ է կիրառվել, ոստիկաններն էլ լուռ հետևել են»

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութերով․ «Նոր էքսկլուզիվ վիդեո ու ինֆո աշխարհի «7-րդ ամենաավտանգ» մայրաքաղաքի Ֆուչիկի փողոցի կրիմինալ «ռազբոռկայից»
Պարզվում է, որ Ֆուչիկի փողոցի վրա օրերս տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ`
1. Մի հանցավոր խումբ մյուսի ներկայացուցիչներից մարդկանց է առևանգվել (տես 2-րդ վիդեոն)


2. Սերբական արտադրության մարտական նռնակ է կիրառվել (տես 1-ին վիդեոն),
3. Դեպքի վայր եկած ոստիկանները լուռ հետևել են հանցավոր խմբերի ներկայացուցիչների փախուստին (տես 2-րդ վիդեոն)
4. Կողքի շենքի բնակիչներից ականատես ամուսնական զույգ է տարվել (ու ապօրինի պահվել) Երևանի քաղաքային ոստիկանություն, որտեղ ամուսին Արեգ Սարգսյանը խոշտանգվել է (հաղորդումը առավոտյան է ներկայացվելու)։
5. Երկուսն էլ քրեական ենթամշակույթի հարող խմբեր են և ունեն սերտ կապեր իրավապահ համակարգերում։ Բազում ոստիկաններ միշտ իմացել են, որ այս մարդիկ զինված շրջում են քաղաքում, բայց ոչինչ չեն ձեռնարկել։
Հ.Գ. Նոր վիդեոն 2-րդ է, 1-ինը երեկ էի հրապարակել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին