Առնվազն առողջապահական ռեֆորմ չէ
Կառավարությունն արդեն հավանության է արժանացրել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նշյալ գործընթացը պարունակում է առողջապահական ռիսկի այնպիսի մակարդակ, որ այս փուլում անգամ տեղին չէ քննարկել գործընթացի տնտեսական ռիսկերը կամ այն հետևանքները, որոնք հանգեցնելու են սպառողների իրավունքների բացահայտ ոտնահարման: Այս պահին առաջնային է քննարկել բացառապես առողջապահական ռիսկերը: Նախքան նախագիծը չի իրականացվել առողջապահական ռիսկի գնահատում, երկաթդեֆիցիտային սակավարյունություն ախտորոշելու համար բավարար չէ հետազոտել արյան մեջ միայն հեմոգլոբինի ցուցանիշը, հարկավոր է նաև որոշել ֆերիտինի և տրանսֆերինի քանակությունները: Իսկ նախագիծը շրջանառելուց առաջ ոչ միայն անտեսվել է այս հանգամանքը, չի իրականացվել էքսպոզիցիայի հաշվարկ, այլև անգամ չի իրականացվել հեմոգլոբինի ամբողջական մոնիթորինգ:
Կոչ-խնդրանքս բոլոր ԶԼՄ-ներին. Մի՛ շտապեք հանրային սեփականություն դարձնել չճշտված, միակողմանի, առավել ևս սիրողական այն տեղեկատվությունը, որով փորձ է արվում տարածել նախագիծը՝ ներկայացնելով այն որպես առողջապահական լուրջ ռեֆորմ:
Խնդրանքս ծանոթ, բարեկամ բժիշկներին, սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող գործընկերներին կամ անձանց, ովքեր կոմպետենտ են կամ ուղղակի պատրաստակամ ակտիվ զբաղվելու խնդրի կարգավորմամբ՝ համախմբվելու հնարավորինս մեծ տեղեկատվական բազա ստեղծելու, իրականացնելու բացերի վերլուծություն և համատեղ ճշմարտությունը ներկայացնելու հանրության դատին՝ միասնական պայքարելով այսպես կոչված «առողջապահական ռեֆորմի» դեմ:
Հ.Գ.
Քանի որ դեռևս շարունակում ենք նոր տեղեկություններ և վիճակագրական թվեր ստանալ, մեր կողմից հավաքագրված նախնական տեղեկատվությունը կներկայացնեմ ավելի ուշ:
Առնվազն առողջապահական ռեֆորմ չէ
Կառավարությունն արդեն հավանության է արժանացրել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նշյալ գործընթացը պարունակում է առողջապահական ռիսկի այնպիսի մակարդակ, որ այս փուլում անգամ տեղին չէ քննարկել գործընթացի տնտեսական ռիսկերը կամ այն հետևանքները, որոնք հանգեցնելու են սպառողների իրավունքների բացահայտ ոտնահարման:
Այս պահին առաջնային է քննարկել բացառապես առողջապահական ռիսկերը: Նախքան նախագիծը չի իրականացվել առողջապահական ռիսկի գնահատում, երկաթդեֆիցիտային սակավարյունություն ախտորոշելու համար բավարար չէ հետազոտել արյան մեջ միայն հեմոգլոբինի ցուցանիշը, հարկավոր է նաև որոշել ֆերիտինի և տրանսֆերինի քանակությունները: Իսկ նախագիծը շրջանառելուց առաջ ոչ միայն անտեսվել է այս հանգամանքը, չի իրականացվել էքսպոզիցիայի հաշվարկ, այլև անգամ չի իրականացվել հեմոգլոբինի ամբողջական մոնիթորինգ: Կոչ-խնդրանքս բոլոր ԶԼՄ-ներին. Մի՛ շտապեք հանրային սեփականություն դարձնել չճշտված, միակողմանի, առավել ևս սիրողական այն տեղեկատվությունը, որով փորձ է արվում տարածել նախագիծը՝ ներկայացնելով այն որպես առողջապահական լուրջ ռեֆորմ:
Խնդրանքս ծանոթ, բարեկամ բժիշկներին, սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող գործընկերներին կամ անձանց, ովքեր կոմպետենտ են կամ ուղղակի պատրաստակամ ակտիվ զբաղվելու խնդրի կարգավորմամբ՝ համախմբվելու հնարավորինս մեծ տեղեկատվական բազա ստեղծելու, իրականացնելու բացերի վերլուծություն և համատեղ ճշմարտությունը ներկայացնելու հանրության դատին՝ միասնական պայքարելով այսպես կոչված «առողջապահական ռեֆորմի» դեմ:
Հ.Գ.Քանի որ դեռևս շարունակում ենք նոր տեղեկություններ և վիճակագրական թվեր ստանալ, մեր կողմից հավաքագրված նախնական տեղեկատվությունը կներկայացնեմ ավելի ուշ:
Բաբկեն Պիպոյան