▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միասեռ ամուսնությունները չարիք են, դրանք տեղ չունեն Ամերիկայում... Դոնալդ Թրամփ

crossnews.am-ը, հղում անելով onyipeters.com-ին,  գրում է. Որոշ հասարակական թեմաների վերաբերող բաժիններ օրերս վերացել են Սպիտակ Տան պաշտոնական կայքից (WhiteHouse.gov), այդ թվում՝ ԼԳԲՏ իրավունքներին վերաբերող բաժինը:

Աշխատանքի վարչության կայքում ներկայացված զեկույցը՝ ԼԳԲՏ աշխատողների իրավունքների վերաբերյալ, նույնպես վերացվել է:

ԼԳԲՏ համայնքի փաստաբանները անհանգստանում են այն մասին, թե ինչ է Թրամփի ղեկավարությունը նախատեսում հավասարության խնդիրների առաջընթացի ուղղությամբ, որին հաջողվել էր հասնել նախագահ Օբամայի ղեկավարության օրոք:

Դեռ իր թեկնածությունն առաջադրելիս՝ նախագահ Թրամփը նշել էր, որ ինքը դեմ է նույնասեռ ամուսնություններին, իսկ փոխնախագահ Փենսը հստակ որդեգրել էր նույնասեռությանը դեմ դիրքորոշում իր քաղաքական կարիերայի ընթացքում:

Եվ քանի որ ընդունված կարգ է, որ նոր ղեկավարությունը պետք է թարմացնի Սպիտակ Տան պաշտոնական կայքը՝ նախատեսվող գործողությունների ծրագրով, արժե նշել, որ Թրամփի ղեկավարությունը չի ընտրել Սպիտակ Տան պաշտոնական կայքի թարմացման մեջ ներառել ինչ-որ բան ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին