▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միգուցե՞ սա երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբն է

Հիմա հրճվում են նրանք, ովքեր այդ ամենը կազմակերպել և հովանավորել են:
Սիրիայի, Իրաքի և նրանց շուրջը տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացները ընդլայնում են իրենց աշխարհագրական տարածքները: Դրանում ներգրավված են արդեն Արաբական թերակղզու պետությունները, ինչպես նաև Իրանն ու Թուրքիան: 
Այս տարածաշրջանը գտնվում է Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի մեջտեղում:

Հեղինակները ապակայունացման համար աշխարհագրական այս տարածաշրջանը հենց այնպես չեն ընտրել: Որովհետև այստեղից հեշտ է խնդիրը տարախել դեպի Եվրոպա, Ասիա և Աֆրիկա: Որի օրինակներն էլ մենք տեսնում ենք:
Շատ գրագետ ձևով Իրաքի հակաահաբեկչական և Սիրիայի ներքաղաքական խնդիրները միավորեցին մեկ ընդհանուր սպառնալիք հանդիսացող ահաբեկչական կազմավորման մեջ:

Շատ ճիշտ էր ընտրված նաև «Իսլամական հանրապետություն» անունը:
Մինչև «Շառլի Էբդո» շաբաթաթերթի լրագրողներին սպանելը՝ «Իսլամական հանրապետության» դեմ պայքարը ուզում էր վերածվել Եվրոպա-մահմեդական պատերազմի: Որում, ըստ իս, Եվրոպան կպարտվեր: 

Սակայն  «Շառլի Էբդո» շաբաթաթերթի լրագրողների սպանությունը դատապարտող բազմաթիվ մահմեդական առաջնորդների կոչերից հետո, Փարիզում կազմակերպված հանրահավաքներից և «Իսլամական հանրապետության» մարտիկների կողմից Յեմենի օդաչուին կենդանի հրկիզելուց հետո այդ պայքարը սահուն անցում կատարեց միջմահմեդական պատերազմի: Եվրասիական տարածաշրջանը ապակայունացնելուն է ուղված նաև Ուկրայինական խնիրը:

Անհերքելի է այն փաստը, որ ուկրաինական հակամարտությունն ուղված էր Եվրոպայի և Ռուսաստանի թուլացմանը: Կիրառվող պատժամիջոցներն ուղղակի հարվածեցին Ռուսաստանի և Եվրոպայի տնտեսություններին:
Ո՞ւմ էր այս ամենը ձեռնտու՝ դժվար չի կռահել: Ինչո՞վ կավարտվի՝ կարելի է միայն ենթադրել: Միգուցե՞ սա երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբն է:

Արման Մուշեղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին