«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ստեփանյանը, ով ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) մտերիմ ընկերն է:
Ըստ մեր տեղեկությունների՝ համայնքը իր հսկողության տակ պահելու եւ Արթուր Ստեփանյանի նշանակման համար Միհրան Պողոսյանը անձամբ դիմել է Սերժ Սարգսյանին:
Ի դեպ, նախկին թաղապետ Ա. Հանիսյանի պաշտոնանկությունը եւս կապվում է Մ. Պողոսյանի անվան հետ, քանի որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո խիստ լարված են եղել վերջիններիս հարաբերությունները:
Հանիսյանը ջանք ու եռանդ չէր խնայել ընտրություններին Տարոն Մարգարյանի համար ձայներ ապահովելու համար, ինչն էլ դուր չէր եկել Պողոսյանին:
Ի դեպ, Հանիսյանը լարված հարաբերություններ է ունեցել նաեւ վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Աշոտ Մանուկյանի հետ, ով համարվում է Քանաքեռցի Տույի «մարդը» եւ լարված հարաբերություններ ունի նաեւ Մ. Պողոսյանի հետ, ուստի հետաքրքիր է՝ կշարունակի պաշտոնավարել, թե ոչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում