Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, անդրադառնալով օրեր առաջ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, նշել է, որ դրա հետևանքով 5 անձ է բերման ենթարկվել.
«Այդ դեպքով նյութեր են նախապատրաստվում, դեպքից ժամեր անց արդեն ունեինք բերման ենթարկվածներ, 5 հոգի»,– ասել է Օսիպյանը։
Նա, սակայն, չի մանրամասնել, թե ովքեր են եղել բերման ենթարկվածները, սակայն տեղեկացրել է, որ նրանք Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի թիկնապահներից են եղել և վարորդը։
Կարդացեք նաև՝ Քեթրինի Միհրանն ու Ավշարի Արայիկը փողոցային հայհոյանքներ են տալիս ժողովրդին. 18+
Քեթրինի Միհրանն ու Ավշարի Արայիկը` ցուցարարներին հայհոյելու լուրերի մասին