Հայաստանում այսօրվա ամենաչսիրված լրագրողը Օլգա Սկաբեևան է: Նա այն լրագրողն է, ով իրեն թույլ էր տվել Պոդոլսկյան վթարում մեղադրվող վարորդ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի մասին խոսելիս ասել, թե նա «բառաչում» է: Տեսանյութը, որն արգելափակված էր Հայաստանի տարածքում, զայրացրել է բոլորին և քննադատությունների արժանացել նաև լրագրողների կողմից:
Լրագրող Արմեն Դուլյանը, մեջբերելով ռուս լրագրողի խոսքերը, մեղադրում էր ռուսական լրատվամիջոցին նման բան եթեր հեռարձակելու համար «Վարորդը ԲԱՌԱՉՈՒՄ ԷՐ, երեւի դա նրա պաշտպանական արձագանքն էր.... »:
Ազատություն ռադիոկայանի լրագրող Կառլեն Ասլանյանն, այս առիթով, իր ֆեյսբուքյան էջում գրել էր. տեսանյութը մակերեսային տափակ շեշտադրումներով, «կնիկ» ոճի տեքստով, էժան բառախաղերով նյութ է...
Իսկ Արտակ Հերիքյանն էլ, տեսանյութը տեղադրելով իր էջում, գրել է.
«Հույս ունեմ` Հայաստանում չկան լրագրողներ, ովքեր «լրագրողուհի» Օլգա Սկաբեեւայի պատմելաոճի, տոնայնության մեջ կարող էին ճանաչել իրենք իրենց: Տխուր է, որ Ռուսաստանի նման հզոր մշակույթով երկրում միկրոֆոնավորները ամեն անգամ ծաղկավոր խալաթ են հագցնում Լրագրությանը»: