▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միլիոնից մեկի մոտ հանդիպող հիվանդությամբ տառապող Դավթին վիրահատություն է անհրաժեշտ Ֆրանսիայում

Դավիթ Ադամյանը 13 տարեկան է: 2013թ. հունիս ամսին երեխայի մոտ կտրուկ սկսվել են սուր ցավեր, քայլքի խախտում,դիզուրիա: Երեխան մի քանի օրվա ընթացքում դադարեց քայլել եւ չէր կարողանում նույնիսկ պարկել: Անտանելի ցավերը մի փոքր մեղմացնելու համար ցավազրկող եւ հակաբորբոքային դեղորայքներ էին ներարկում, որոնց ազդեցությունը երկար չէր տեւում: 

02.07.2013թ. ՌՄՏ հետազոտման արդյունքում հայտնաբերվեց ողնաշարի ձիու պոչի հատվածում էպենդիմոմա՝ աշխարհում շատ հազվադեպ հանդիպող ուռուցքի տեսակ, որի չափերը հասնում էին 7,2x1,4x1,8 սմ: Ստատիստիկ տվյալներով այս հիվանդությունը հանդիպում է մեկ միլիոն մարդուց մեկի մոտ : Հայաստանում նման վիրահատություններ չեն իրականացվում: Ծնողները Դավիթի էպիկրիզը ուղարկեցին տարբեր կլինիկաներ եւ բժիշկների խորհրդով երեխան շտապ տեղափոխվեց Ֆրանսիա: Այնտեղ Դավիթը վիրահատվեց եւ ստացավ երկարատեւ ճառագայթային թերապիա՝ 25 սեանս: 3 ամիս բուժումը ստանալուց հետո՝ 2013թ. հոկտեմբերին Դավիթը իր ոտքով վերադարձավ հայրենիք՝ քայլքն ու մնացած բոլոր ֆունկցիաները վերականգնված:

Խորհուրդ էր տրվել հիվանդության հետագա հսկողության ընթացքում յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անցնել ցերեբռո-սպինալ ՌՄՏ: 2015թ. փետրվարի 11-ին, հերթական ՌՄՏ հետազոտությունն անցնելիս, երեխայի մոտ նորից հայտնաբերվեց ուռուցք,այս անգամ ողնաշարի մեկ այլ`Th7 հատվածում: Դավիթին նորից անհրաժեշտ է շտապ վիրահատություն եւ ռադիոթերապիա Ֆրանսիայում:

Առաջի վիրահատության ծախսերը հոգացել էր «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպությունը, իսկ մնացած բոլոր ծախսերը իրականացվեցին ընտանիքի եւ ընտանիքի ընկերների օգնության շնորհիվ: Ճանապարհածախսի, հետազոտությունների, վիրահատության, հետագա բուժման, դեղորայքների, կացության եւ մնացած բոլոր ծախսերը կազմում են մոտ 90000 Եվրո: Երեխան արդեն մեկ ու կես տարի է, ինչ պայքարում է այս հիվանդության դեմ:

Դավթի ծնողների հեռախոսահամարներն են. +37455 110926, +37455 131331:

Դավիթ Ադամյանի անունով HSBC բանկում հաշվեհամարներ են բացված.

AMD - 003 179 397 001
USD - 003 179 397 101.
EURO - 003 179 397 102 
RUB - 003 179 397 103  

Արտերկրից փոխանցումների համար SWIFT-կոդերն առկա են տեսանյութի վերջում:

Այս 13 տարեկան փոքր տղան բազում երազանքներ ունի: Օգնե՛նք Դավիթին հաղթել հիվանդությանը եւ հասնել դրանց իրականացմանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին