«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Մինչ երևանյան իշխանությունը մի կերպ ստանձնածները վայելում են շքեղ լույսերի ու հրավառությունների «բերկրանքը»` երևանցին ապրում է այս ահասարսուռ իրականության մեջ` ամեն րոպե առանց տանիքի մնալու վտանգից առկախված։
Չկա որևէ ոլորտ, որտեղ գեթ 1 բարեփոխում իրականացնեն, գեթ 1 խնդիր կարողանան լուծել, հիանալի տիրապետում են մսխման մեխանիզմներին ու տոնի, լույսի ու հրավառության մեջ խեղդում համայնքային բյուջեի մսխումները։
Հ. Գ. հիշեցման կարգով ասեմ, որ այս բազմաբնակարան շենքը Տարոնցի փողոցում է»:
«Մինչ իշխանությունը վայելում է շքեղ հրավառության «բերկրանքը»՝ երևանցին ապրում է այս ահասարսուռ իրականության մեջ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet