▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մինչև հիմա մեր տեսածն ու լսածն ավելի զարհուրելի չէ, քան այն, ինչը մեզ սպասվում է ապագայում». Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Հունգարիան 100 հազար դեղաչափ պատվաստանյութ է ուղարկել Հայաստան»։
«Ղեկավարվելով հումանիզմի սկզբունքներով՝ Ադրբեջանը 2021 թվականի դեկտեմբերի 29-ին Հունգարիայի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցել 5 հայ զինծառայող»:
Նույն օրը այս երկու վերնագրերով լրատվության տարածումից կարելի է անել միայն մեկ հետևություն․ Հայաստանի իշխանությունները տալիս են Ռամիլ Սաֆարովին Հայաստանում հերոսացնելու և Հայաստանի հանդեպ Հունգարիայի գործող կառավարության հանցանք արդարացնելու գործընթացի մեկնարկը։
Հայաստանը սառեցրել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները 2012 թվականի օգոստոսից, այն պահից, երբ Հունգարիայի կառավարությունը, չնայած Հայաստանի իշխանություններին տված հավաստիացումներին, Ադրբեջանին էր փոխանցել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովին։ Մարդասպանին պատժից ազատած Հունգարիան, միջնորդություն է ներկայացրել Ադրբեջանին, որից ժամանակին ստացել էր հսկայական ֆինանսական միջոցներ, հայ ռազմագերիների վերադարձի համար, ովքեր, Հայաստանում գոյություն ունեցող պաշտոնական վարկածի, հանդիսանում են պոտենցիալ հանցագործներ։
Չի բացառվում, որ վերադարձած ռազմագերիները Հայաստանում կանգնեն դատարանի առաջ, իսկ Հայաստանի իշխանություններն արդարացնեն Ռամիլ Սաֆարովին, իրենց արդեն իսկ ներկայացված այն տրամաբանության համաձայն, ըստ որի Գուրգեն Մարգարյանը հայրենասեր սպա է եղել նախկին իշխանությունների ժամանակաշրջանում իրականացված ռազմահայրենասիրական դաստիրակության հետևանքով, ինչն օբյեկտիվ թշնամանք է առաջացրել ադրբեջանցու մոտ և վերջինիս մղել մարդասպանության։
Մինչև հիմա մեր տեսածն ու լսածն ավելի զարհուրելի չէ․ քան այն, ինչը մեզ սպասվում է ապագայում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին