▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ․ ոստիկանությունը՝ Գնդեվազում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Արսեն Թորոսյանի նոր հրամանը՝ համաճարակային գոտի մուտք գործող եւ դուրս եկող անձանց նկատմամբ. . .

Պարելը նորմալ երևույթ է․․. Աշոտ Փաշինյան

Հանրահավաքի որոշումը հարմարեցվել է դատարանում կալանքի հարցի քննարկմանը. Ալեն Սիմոնյանի. . .

Ոստիկանությունը վարորդական վկայականի հետ կապված հայտարարություն է տարածել

Մանկատան աշխատակիցները փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը․ ոստիկանության բացահայտումը

«Շրջանառության մեջ է դրվել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը»

Կծափահարեմ այն ուժին, որն իշխանափոխություն կանի առանց ՀՀԿ-ի. Աշոտյան

«Գործարարները քանդում են վանական համալիրի տարածքը, անունը դնում «բարի գործ»

Վանաձորում 30-ամյա կինն իր վարձակալած տուն է հրավիրել 28-ամյա տղամարդուն և բռնություն. . .

Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով. ախտորոշվել է երկկողմանի զարգացող թոքաբորբ

Մեր տարածաշրջանում փորձում են օգտվել միջազգային կարգի նշմարվող թուլությունից․ Փաշինյանի. . .

Սարսափելի վիճակ է, ակտիվիստները ծեծում են խաղաղ բնակիչներին, ովքեր գնացել էին աշխատանքի.. . .

Փորձարկվեցին հայկական արտադրության ականանետերը

Ես կխնդրեմ արևի տակ չկանգնել և գնալ տուն. Ռոբերտ Քոչարյանը դատարանի բակում հանդիպեց իր աջակիցների հետ

Դատարանը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում կայացրեց

Մահացածները թոշակ էին ստանում, քվեարկում, իսկ 2 մլն վարկ մուծողն օգտվում էր նպաստից․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ-ում Արմեն Փամբուխչյանի վերջին ելույթից հետո պատգամավորները ծափահարեցին

ԱԱԾ-ն Արաբկիրի նախկին թաղապետի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրման և խարդախության. . .

Շտապօգնության 21 ամենագնաց` բարձր լեռնային գոտիների գյուղական բնակավայրերին

Սուրեն Գրիգորյանը՝ մանդատը վայր դնելու լուրերի մասին

«Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

«ԼՀԿ»-ն չի սպասում, որ մեկը մի բան հայտարարի, վազի, գնա, միանա. Էդմոն Մարուքյան

Դանակով էր հարձակվում, մազերիցս քաշելով՝ հարվածում կաֆելին, թվում էր՝ կմեռնեմ․ Արուսիկ. . .

ԲՀԿ-ն՝ հոկտեմբերի 8-ին կայանալիք հանրաքվեի մասին

Մահացել է ևս 2 անձ, վարակվածների թիվն աճել է 115-ով` հասնելով 47667-ի

«Ուշքի արի»

Նրանք ապացուցում են, որ այն, ինչի մասին մենք ասում ենք, դա հնարավոր է, դա իրական է․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ինձ ասաց՝ կյանքիս ամենադժվար շրջանն է սկսվում. Արթուր Մանուկյանը գաղտնիք է բացում

«Նիկոլ Փաշինյանի կյանքը վտանգված է». Ազատ Արշակյան

Ովքե՞ր են Արմեն Սարգսյանից այսօր պետական պարգևներ ստացել Անկախության տոնի առթիվ

Պապիկյանը մտահոգություն է հայտնել ՀԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքի վերաբերյալ

Դուբայի Բուրջ Խալիֆան՝ կրկին՝ Հայաստանի դրոշի գույներով

Երևանը՝ այսօր երկնքում սավառնող ՍՈՒ-30 կործանիչի օդաչուի աչքերով

«Իսկ ո՞վ պետք է մեկնաբանի, Լեդի Գագա՞ն». Արմեն Աշոտյան

«Իհարկե վերադառնում եմ». Արսեն Թորոսյան

«Վարչապետը, անմար կրակը». Մամուլի խոսնակը լուսանկար է հրապարակել

Լևոն Քոչարյանի անակնկալը Սիրուշոյին

Դադարեք անընդհատ ցուցադրել ձեր «գլամուրային սիրային կյանքը». Արիանայի ընկերուհին՝ Լևոն Արոնյանին

Պիտի ունենանք աշխարհի 10 արդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը․ Նիկոլ Փաշինյան

Մովսես գյուղի քահանա Տեր Աբելը կիսվում է երջանկության և ուրախության մասին իր պատկերացումներով

Հոգնել ենք այսպես ապրելուց. Լեջանի գյուղապետը գյուղացիներին զրկել է խմելու ջրից

Եթե մեկը սոված է, իր մոտ հարց չի առաջանում՝ 5 հազար դրամով աշխատե՞լ, թե՞ ոչ․ Փաշինյան

Մարդու դեմքին նայելով տաքսու վարորդը պիտի հասկանա՝ այդ երաժշտությունը հաճելի կլինի՞ իրեն․ Փաշինյան

Մինչև 2050 թվականը միջին աշխատավարձը պիտի յոթնապատկենք․ Փաշինյան

Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին

Սոնա Ռուբենյանի սիրտը զբաղվա՞ծ է․ Արուս Տիգրանյանի հարսանիքին նա մենակ չէր

3 մլն քաղաքացի կարելի է ընդգրկել այն նույն ցուցակում, որ ՀՀ քաղաքացիները ՌԴ «լրտեսներն» են. Բալասանյան

Արցախում երեկ պայմանագրային զինծառայող է մահացել

Պատասխանը ոչ միայն անբավարար էր, այլև չի նշվել հստակ թիվ. օգտատերը՝ ԿԳՄՍ փոխնախարարին

Մինչև կյանքիս վերջ աչքիս առաջ են լինելու այդ տեսարանները. Կարեն Բոքսյանը`հրաշքով մահից փրկվելու, ընտանիք ունենալու մասին և ոչ միայն

Թբիլիսում ծնված, Ռուսաստանում մեծացած, իսկ այժմ ԱՄՆ-ում բնակվող երգիչ Կարեն Բոքսյանն այս օրերին  Հայաստանում է: Նա պատրաստվում և անհամբերությամբ սպասում է իր մենահամերգին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում: Asekose.am-ը զրուցել է երգչի հետ` սպասվող մենահամերգի, անակնկալների, հայկական շոու բիզնեսի,  հրաշքով փրկվելու մասին և ոչ միայն:

Եկավ այդ օրը, որին սրտատրոփ սպասում եմ 

Երևանում ելույթ ունեցել եմ, բայց սա լինելու է իմ առաջին մեծ մենահամերգը: Երկար տարիներ եմ սպասել այս համերգին, միշտ մեծ ցանկություն եմ ունեցել հենց Երևանում մենահամերգ ունենալ, որում կներկայացնեմ իմ երաժշտական կենսագրության երգերը` կենդանի նվագակցությամբ, գեղեցիկ պարային շոուով:  Երևանում ելույթ եմ ունեցել 2015 թվականին` Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, սակայն ոչ կենդանի նվագակցությամբ: Դրանից հետո բազմաթիվ նամակներ եմ ստացել, թե երբ է լինելու հաջորդ համերգը, և ահա եկավ այդ օրը, որին սրտատրոփ սպասում եմ:  Շատ դժվար էր որոշել, թե որ երգերն են հնչելու համերգի ժամանակ, քանի որ իմ երգացանկը բավական խիտ է: Կերգեմ իմ` բոլորի կողմից սիրված երգերը, որոնց միջոցառումների և առիթների ժամանակ պարտադիր կատարում եմ`  «Ты в моей душе», «Для моей любви», «Вот уходят в море корабли», որոնք, այսպես ասած` իմ այցեքարտն են: Համերգի ժամանակ զուգերգով հանդես կգամ ռուսաստանաբնակ երգչուհի Մարգարիտա Պոզոյանի և Gipsy Kings-ի Joef-ի հետ: Մարգարիտայի հետ մեր ռուսալեզու երգը ներկայացրել ենք 2 տարի առաջ` «Տաշի շոու»-ի ժամանակ: Մարգարիտայի հետ ծանոթացել ենք Մոսկվայում, և նա մեծ սիրով համաձայնեց ինձ հետ կատարել այդ երգը: Joef-ի հետ մեր զուգերգը հնչելու է առաջին անգամ, այն ռուսերեն և իսպաներեն է: Համերգի ժամանակ Մարգարիտան կկատարի նաև իր հայտնի և սիրված երգերից մեկը` «Сестра по духу»-ն, իսկ Joef-ը կկատարի Gipsy Kings-ի ամենահայտնի` «Bamboleo»-ն:

Դա ինձ համար մարտահրավեր է 

Բնականաբար, մտածում եմ, որ դահլիճը լեփ-լեցուն լինի, բայց յուրաքանչյուր արտիստ ունի իր հավատարիմ երկրպագուները: Բայց անկախ նրանից, թե դահլիճում քանի հոգի կլինի, ես, միևնույն է,  իմ ընկերների հետ կատարելու եմ ծրագրում ներառված 26 երգերը, իմ տրամադրության վրա դա չի կարող ազդել: Ես միշտ ասել եմ, որ Հայաստանում ելույթ ունենալու ժամանակ պատասխանատվության զգացումս մեծանում է, քանի որ այստեղի հայ հանդիսատեսն ավելի պահանջկոտ է. դա ինձ համար մարտահրավեր է:

Խորհուրդ եմ տալիս հարգեն իրենք իրենց և զբաղվեն իրենց գործով 

Հայկական շոու բիզնեսում դրական փոփոխություն նկատում եմ: Մեր տեսահոլովակները բավական ճաշակով են դարձել, ունենք բավականին փորձառու ռեժիսորներ, ովքեր բարձակարգ տեսահոլովակներ են նկարահանում: Իմ վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ ճիշտ ընտրություն եմ արել` համագործակցելով ռեժիսորներ Սերժ Գաբյանի և Ժոռ Մելոյանի հետ: Մինչ այս տարվա վերջ պատրաստ կլինի նաև իմ նոր տեսահոլովակը` Gipsy Kings-ի հետ, կրկին համագործակցելու եմ Ժոռ Մելոյանի հետ: Արտերկրում իմ տեսահոլովակները տեսած  մարդիկ հիացած էին պրոֆեսիոնալ աշխատանքով: Իհարկե, այսօր էլ կա նաև անորակը, որից ես բարկանում ու հիասթափվում եմ: Կոնկրետ անուններ չեմ ուզում տալ, պարզապես խորհուրդ եմ տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր առավոտյան արթնանում են և որոշում են երգիչ դառնալ, հարգեն իրենք իրենց և զբաղվեն իրենց գործով: Օրինակ` ես երբեք ռոք չեմ երգի, քանի որ դա իմը չէ:

Ես չեմ մտածում` գնամ հարսանիք  2 կոպեկ փող աշխատեմ ու վերջ 

Երաժշտությունը հոգեբուժիչ թերապիա է ինձ համար, ես չեմ մտածում` գնամ հարսանիք  2 կոպեկ փող աշխատեմ ու վերջ: Ես կարծում եմ, որ կորպորատիվ միջոցառումների ժամանակ արժանի ձևով եմ վաստակում այդ գումարը, քանի որ իմ որոշ կոլեգաների նման մի երգի պրեմիերա չեմ անում ու դրանով ներկայանում բոլոր միջոցառումներին` դրանով աբսուրդ գումար վաստակելով: 

Հրաշք էր, որ ես փրկվեցի Սպիտակի երկրաշարժից 

Հնարավոր է` մի օր բնակություն հաստատեմ Հայաստանում: Հետաքրքրրվում եմ արդեն, թե որ հատվածում  կարող եմ բնակարան գնել, քանի որ, հնարավոր է, որ մոտ ժամանակներս վերադառնամ Հայաստան, քանի որ ամեն ինչ այստեղ  ինձ համար հոգեհարազատ է: Յուրաքանչյուր անձ պետք է հարգի իր անցյալը, որ ունենա ներկա և ապագա: Ես մինչև 9 տարեկանն ապրել եմ Գյումրիում: Հրաշք էր. որ ես փրկվեցի Սպիտակի երկրաշարժից: Երկրաշարժից օրեր առաջ ես հիվանդ պառկած էի և դպրոց չէի գնում, այդ օրը հազիվ համոզեցի մորս, որ թողնի ինձ դպրոց, որոհետև երկրաշարժի ժամանակ մեր տունը հիմնահատակ ավիրվել էր: Մինչև իմ կյանքի վերջ իմ աչքի առաջ են լինելու երկրաշարժի տեսարանները:

Եթե մարդը քեզ համապատասխան չէ, քոնը չէ, պարզապես պետք  է բաց թողնել նրան 

Կյանքիս դեռևս միակ բացթողումը, թերևս, սեփական ընտանիք չունենալն է: Ինքս էլ մտածում եմ այդ ուղղությամբ, քանի որ երեխաներ շատ եմ սիրում,բայց դեռ չեմ գտել իմ անձնական երջանկությունը: Եթե մարդը քեզ համապատասխան չէ, քոնը չէ, պարզապես պետք  է բաց թողնել նրան: Հստակ գիտեմ, որ ընտրյալս պետք է հայուհի լինի:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Կարդացեք նաև` Կարեն Բոքսյանն` ամեն ինչ զրոյից սկսելու,ավտոկայանատեղիի հսկիչ աշխատելու և իր կողքին գտնվող հայուհու մասին

Հնարավոր է` մի օր ապրեմ Հայաստանում. Կարեն Բոքսյանը ներկայացնում է իր նոր տեսահոլովակը

Քննադատում են արևելյան մելիզմները, բայց հետո էլ` պարում դրանց ներքո. Կարեն Բոքսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես ավելին