▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մինչև նոյեմբերի 9-10-ը, գիտեի՞ր, որ վարչապետը գնալու է կապիտուլյացիայի»․ Նարինե Կիրակոսյանն՝ Արծրուն Հովհաննիսյանին

Լրագրող Նարինե Կիրակոսյանի գրառումը․ «Արծրուն Հովհաննիսյանը «Սեպտեմբերյան պատերազմ» շարք է նախաձեռնել, որտեղ իր նկատմամբ մեղադրանքների մասին է խոսում և որոշակի պատերազմյան եղելության մասին է պատմում։ Արդեն երկու մաս թողարկել է։
Ուշադիր լսել եմ։ Մարդն իրավունք ունի իր անձը պաշտպանելու, բայց ․․․


Արծրուն ջան, ես այդպես էլ չլսեցի․ քո դերակատարումը ՊՆ-ն, կամ գենշտաբն էին պատվիրակե՞լ։ Ինչի այդ տեղեկատվական մասնաբաժնում ՊՆ-ի հասարակայնության բաժնի դերակատարումը գրեթե բացակայում էր։ Ինձ մասնագիտական է հետաքրքրում, թե դու ինչի՞ մամլո խոսնակի պաշտոնից հեռացար, ինչի՞ չակերտները այդպես էլ չբացեցիր, որ կոնկրետ բարդակ էր տիրում և՛ ՊՈԱԿ-ի, և՛ նախարարության հասարակայնության բաժնի աշխատանքում։ Ի դեպ, դու հիմա տեռորի տակ ես, իսկ նրանք իրենց համար հանգիստ աշխատում են։
Եվ եթե կլինի 3-րդ մաս, կուզենայի լսել պատասխան հետևյալ հարցիս․ մինչև նոյեմբերի 9-10 գիտեի՞ր, որ վարչապետը գնալու է կապիտուլյացիայի։ Ես ու շատ մարդիկ ևս համոզված էինք, որ չենք պարտվելու։ Համենայն դեպս պարտիզանական կռվով նրանց գրավվածը հնարավոր էր հետ բերել, և տված չէր ոչ Քարվաճառը, ոչ էլ․․․ և այլն։
Սխալներ բոլորս ունենք, բայց երկրում տիրող քաոսը բերեց նրան ինչը, ըստ իս, կործանեց և՛ Արցախը, և՛ Հայաստանի ինքնիշխանությունը։ Ինձ համար գլխավոր մեկ մեղավոր կա։ Եվ դա բոլորը գիտեն՝ ով է։
Կուզենայի ասել, որ Դավիթ Տոնոյանի սխալներից է ականազերծումը որոշակի տեղերում, որտեղից հետագայում թշնամին անխոչընդոտ անցավ արդեն բուն Հայաստանի տարածք, որ արվել է դեռևս 2015 թվականին (այն ժամանակ նա նախարար չէր, բայց կարող էր հետագայում ականապատում կազմակերպել․․․ սա դիլետանտական բան եմ ասում, գիտեմ)։ Մյուսը․ որ ռազմական գործի լավագույն հրամանատարական կազմին չի կարողացել պահել, կքել է վարչապետի հրամանների տակ։ Նույն Յուրի Գրիգորիչի գործոնի մասով բաներ կուզենայի առարկել, ասել, որ այդ մարդուն Արցախ չէին թողնում, չէին թողնում հրամանատարական կազմին գոնե խորհուրդ տա։ Էնքան բան կա, որ ռազմական կոլապսի բերեց։ Բայց ես մասնագետ չեմ, պարզապես լրագրող լինելով՝ չէմ կարողանում արդեն շուտով մեկ տարին կլրանա հասկանալ, ի՞նչ աստիճանի է տապալված եղել մեր հետախուզական գործունեությունը, կամ արդյոք եղե՞լ է հակահետախուզություն, կամ ինչի՞ ոչ մեկդ չեք խոսում, որ նույն Օնիկ Գասպարյանը վարչապետին ներկայացրել էր, որ մենք երկար չենք կարողանա դիմակայել, կամ ինչի՞ մեկ տողով չնշեցիր, որ գերագույն հրամանատարը այդպես էլ զորահավաք չարեց։ Կամավորների հավաքի նրա կոչը չմոռանանք։
Կասե՞ս դա քո գործառույթը չի եղել, դրա համար չես անդրադարձել, չես մեկնաբանե՞լ։ Բայց հիմա շարք ես սկսել, ուրեմն պատրաստ ես բացել այն, ինչի մասին արդեն քանի ամիս հրաժարվում էիր անդրադառնալ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին