Փաստինֆոյի տեղեկություններով՝ բացահայտվել է ՀՀ պաշտպանության և առողջապահության ոլորտում աշխատող կաշառակերների մի ամբողջ շղթա, որում ներգրավված են պաշտոնատար անձինք: Բացահայտված շղթայի անդամները կաշառքի դիմաց բժշկական փաստաթղթեր են կեղծել, որոնց միջոցով զորակոչիկները կարողացել են խուսափել զինծառայությունից: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող գործի շրջանակներում արդեն իսկ ձերբակալվել են Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ալեքսանդր Այվազյանը, ով նաև ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ է, Էրեբունի հիվանդանոցի ալերգոլոգիայի բաժանմունքի վարիչ Քրիստինա Ջամալյանը...
Հ.Գ.- Մի՞թե սրանց գործունեության մասին չգիտեին ՀՀ ՊՆ-ում, մի՞թե ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախագահը տեղյակ չէր, թե ինչ անամոթություններ էր անում հատկապես Ալեքսանդր Այվազյանը... Նման դեպքերում մենակ չեն գործում, մենակ չեն առողջներին ,,հիվանդ,, դարձնում, իսկ հիվանդներին ուղարկում ծառայության...
Ինչ վերաբերում է Քրիստինա Ջամալյանին, ապա այս տիկինն անցած տարվա սեպտեմբերին իբրև թե բուժեց դստերս: Տեղեկանալով, որ բուժումն իրականացվելու է սոցփաթեթի շրջանակներում, տեղավորեց մի կատարյալ խոզաբնում, ամենաթանկ դեղերը նշանակեց, որոնք, ինչպես պարզվում է, կապ չունեին ալերգիայի հետ...Վերջում պարզվեց, որ ընդամենը մեկ շաբաթվա համար մոտ կես մլն դրամ է գրպանել Էրեբունի հիվանդանոցը...
Մարդկային դժբախտություններն ինձ չեն ուրախացնում, բայց, իսկապես, կա Աստծո դատաստանի գաղափարը...