▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մկոյի, Անահիտ Սիմոնյանի և այլ հայտնիների դիմանկարները՝ Վիգեն Մնոյանի մատուցմամբ

Blognews.am-ը գրում է. «ATV» հեռուստաընկերությամբ շուտով կվերսկսվի լուսանկարիչ Վիգեն Մնոյանի «Պորտֆոլիո» հաղորդումը, որը ժամանակին մեծ հետաքրքրություն էր վայելում։ 

Լուսանկարիչը նշել է, որ հաղորդումը բավականին ժամանակատար է, քանի որ մեծ քանակությամբ լուսանկարներ են արվում, որոնք պետք է մշակվեն, այդ իսկ պատճառով հաղորդումը եթերում կլինի շաբաթը 1 անգամ՝ կիրակի օրերին։ Առաջին թողարկումը կհեռարձակվի հոկտեմբերի 11-ին։

Վիգենի փոխանցմամբ՝ հաղորդմանը հյուրընկալվելու են ոչ միայն հայ, այլև ռուս հայտնիներ։ Արդեն նկարահանվել են Մկոն, Անահիտ Սիմոնյանը, Ալինա Մարտիրոսյանը, Գայանե Ասլամազյանը, Մարտին Մկրտչյանը, Նարինե Սուլթանյանը, Ռազմիկ Ամյանը, Ժաննա Էպպլեն, Աննա Չուրինան, Եկատերինա Վոլկովան, Պավել Դերևյանկոն և այլք։

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին