▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվա-Երևան ինքնաթիռն օդաչուի շնորհիվ խուսափել է ավիաաղետից

Փետրվարի 1-ի առավոտյան «Յուտէյր» ավիաընկերությանը պատկանող «Բոինգ-737» ինքնաթիռը չի կարողացել հասնել նշանակետին՝ թռիչքի նախապատրաստվելիս օդաչուն հայտնել է ինքնաթիռում ծագած խնդիրների մասին: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։

Թռիչքը չեղարկելու պատճառ են դարձել ինքնաթիռի հետևի հատվածի կոտրված փականները։

Չվերթի ուղևորներին այլ ինքնաթիռ է տրամադրվել։

«Շերեմետևո» օդանավակայանի տեխնիկական ծառայությունները իրականացնում են ինքնաթիռի ստուգման աշխատանքներ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին