▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մուրացան»-ի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել մի ամբողջ ընտանիքի, այդ թվում՝ 5 մանկահասակների կյանքը

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, շմոլ գազով թունավորման դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ 

Ժամը 13։40-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնի ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել երեխաներ։

shamshyan.com-ն է գրում և նշում, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչներ՝ 3-ամյա Է. Մ-ն, 3-ամյա Ս. Մ-ն, 10-ամյա Ս. Մ-ն, 8-ամյա Գ. Ա-ն, 5-ամյա Ն. Ա-ն և 51-ամյա Մ. Ա-ն։

Նշված անձինք տեղափոխվել են Արարատի մարզի Դարբնիկ գյուղից, որտեղ թունավորվել են շմոլ գազից։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմի շնորհիվ տեղափոխվածների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին