▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակույթի նախարարի թեթև ձեռքով Հայաստանում կրկին բրոնզե դար է. Գերման Ավագյան

Օրերս հայտնի վավերագրող լուսանկարիչ Գերման Ավագյանը Asekose.am-ին տեղեկացրել էր վանդալիզմի հերթական դեպքի մասին: Խոսքը Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» հուշարձանի մասին է, կամ՝ ավելի ճիշտ, այն ինչ մնացել է այդ հուշարձանից:

Այս առիթով լուսանկարիչը հրապարակել  էր լուսանկարներ ջարդուփշուր արված հուշարձանից՝  մակագրելով հետևյալ կերպ. «Ասում եք` իսլամիստները անկարգություններ են անո՞ւմ իրաքյան թանգարաններում ... Դե...Իսկ սրանք երևի մեր իսլամիստներն են…»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մշակույթի նախարարությունն այս առիթով հանդես է եկել պարզաբանմամբ՝ որում, մասնավորմամբ, նշված է.

Տեղեկացնում ենք, որ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» քանդակը ընդգրկված չէ ՀՀ կառավարության կողմից 2003 թվականի դեկտեմբերի 24-ին N1793-Ն որոշմամբ հաստատված Կոտայքի մարզի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում» հետևաբար` հուշարձանի կարգավիճակ չունի:

Այսինքն` մշակույթի նախարարության տարածած հաղորդագրությունից հասկացվում է, որ եթե հուշարձան չէ, ապա նախարարությունն այդ հարցում անելիք չունի:

Այս հաղորդագրությանն ի պատասխան Գերման Ավագյանը Аsekose.am-ի հետ զրույցում նշեց.

«Այս պատասխանն ինձ արդեն 2 օր է ծիծաղեցնում է, որովհետև «Արձագանք» արձանի կողքին մի ուրիշ արձան կա Դավիթ Բեջանյանի «Հավերժության ժապավեն»-ը, որն ունի հուշարձանի կարգավիճակ, սական նույն քարուքանդ վիճակում է: Այսինքն՝ նշանակում է կաք, չկաք, պաշտպանում եք՝ չեք պաշտպանում,  նույն հաշիվն է: Եվ ընդհանրապես՝ մշակույթի նախարարի թեթև ձեռքով Հայաստանում կրկին բրոնզե դար է: Ես ավելացնելու ոչինչ չունեմ»:

Հեղինակ՝ Անի Միրաքյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին