▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտածելու ա, որ սա մի փնթի, անհեռանկար պետության ա․․․Փաշինյան

 Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի ժամանակ անդրադառնալով Լոռու մարզ կատարած իր այցին, որտեղ ծանոթացել էր Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին ու բազմաթիվ թերություններ հայտնաբերել, ասաց. «Երեխեքին ասում ենք՝ դպրոցը բացել ենք, եկեք, դաս արեք: Էդ երեխեն իրա վերարկուն որ կախեց, կախիչն ընկավ, իրա պետության մասին ի՞նչ ա մտածելու: Նրա առաջին ռեակցիան լինելու ա էն, որ 3000-անոցի փախարեն 150 դրամանոց կախիչ են կախել, շինարարից վարչապետ՝ փողն իրար մեջ կիսել են: Ես չեմ կարող թույլ տալ, որ մենք պայմաններ ստեղծենք, որ երեխեքը տենց մտածեն»:

Թարմացված․ ՀՀ վարչապետը շարունակելով Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքում արձանագրված թերությունների թեման՝ ասաց. «Որևէ մեկդ բացատրություն չտաք, թե ինչո՞ւ է էսինչ բանն էսպես, կգաք ու կասեք՝ էս հարցը լուծված է: Ինձ պետք չեն պրոբլեմների բացատրություններ, պետք են պրոբլեմների լուծումներ: Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր, մեզ պետք են պաշտոնյաներ, ովքեր լուծում են հարցեր: Պաշտոնյայի գործը հարցերը լուծելն է»:

Թարմացված․ «Կախիչին ձեռք ենք տալիս, ընկնում ա, ջուրը կաթում ա: Պետք չի զուգարանում թափանցիկ ապակի դնել, ակնհայտ բան է, չէ՞, հատուկ գիտելիք է՞ պետք ունենալ»,- Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ նախօրեին Փաշինյանը Լոռու մարզում ծանոթացել էր Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին, արձանագրել մի շարք թերություններ, ինչի համար աշխատանքից ազատվել են Լոռու մարզպետն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին