Վերջացավ տոնական օրը և կարծում եմ կարելի է մի քիչ էլ քննադատել: հուսամ դրա համար ազգի դավաճան չեմ հայտարարվի:
Մի կերպ կարողացանք տանել Նունեի բաց սրտով ու կլորիկ հոնորարի գնով հնչեցրած նվնվոցը ի հաշիվ մեր նյարդերի ու ականջների թմբկաթաղանթի:
Համերգից հետո պարզվեց, որ մենք ավելին չենք քան ասենք ռուսական ամենախուլ գյուղի կոլտնտեսականը. վկան այն աղբն էր որ մնաց հրապարակում համերգի ընթացքում <<կերած խմածից>> հետո:
Սակայն սա դեռ լավ է: Ավելի տհաճ տեսարաններ էլ արձանագրվեցին այսօր:
Նորահայտ <<Շու վումեն>>-ի բենեֆիսն եղավ այսօր:
Տիկին Անահիտը ռեալ մարտահրավեր նետեց այսօր ՀՀԿ տատիին Եռաբլուրյան իր բեմելով: Զգացիք, <<հարվածի>> թիրախում բացի երկրի նախագահից բոլորը հայտնվեցին, իսկ Սարգսյան ազգանունն էլ հնչեցվեց մասնավորեցնելով <<վարչապետ>> մատնանշումով. դե պարզ է առաջիկային ՀՀԿ անկրկնելի տատին տիկին Անահիտի հետ հանդես կգա դուետով Պուտինին ու երկրի գործող իշխանություններին փառաբանություն ձոնելիս:
Հետաքրքրականն այն էր, որ այս դեպքում անձնվիրաբար սեփական կնոջ փողերը զոհելու գնով -դե ինքը փող երբ ունի-, երկրի ղեկավարին ՀՀ քաղաքացուց -չասելու համար ՀՀԿ ագիտպրոֆի նորահայտ աստղից -<<պաշտպանելու>> վեհ ու վսեմ առաքելությունն իր վրա վերցրեց Սամվել Ալեքսանյանը, ու այստեղ չհնչեց <<եկել ես որ ինչ անես>> հայտնի խոսքը:
Ու եթե օրը մեզ` հասարակ մահկանացուներիս, համար ավարտվեց խորհրդանշական գեղեցիկ հրավառությամբ, ապա անմահների համար այն նշանավորվեց հերթական <<գիշատչական խնջույքով>>:
Մնում է միայն ասել` շնորհավոր ծնունդդ , երկիր իմ Հայաստան, ու շնորհակալ ենք, որ քո հողի վրա դեռ հանդուրժում ես էս ամեն ինչը:
Արսեն Լևոնյան