«Սառը ցնցուղ» ֆլեշմոբի շրջանակներում երգչուհի Էմմին մարտահրավեր էր նետել Նադեժդա Սարգսյանին, ով էլ ընդունել է այն` գլխին սառը ջուր լցնելով:
Իր հերթին վերջինս մարտահրավեր է նետել Հրաչ Քեշիշյանին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և Լալա Մնացականյանին:
Հիշեցնենք, որ «Սառը ցնցուղից» հրաժարվողները պետք է 100 դոլար եւ ավելի գումար
փոխանցեն ակցիան նախաձեռնած ALS բարեգործական կազմակերպությանը, որը
պայքարում է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ հիվանդության դեմ, իսկ նրանք,
ովքեր մասնակցում են ֆլեշմոբին, ընդամենը 10 դոլար են պարտավոր փոխանցել։