▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախապես ստանձնած պարտավորություններ ունեմ, որոնք չեմ կարող խախտել. Ատոմ Էգոյանը պատասխանում է Նիկոլ Փաշինյանին

«Քայլ արա» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նախօրեին դիմել էր աշխարհահռչակ հայ արվեստագետներին՝ կոչ անելով գալ Երևան և միանալ ընդդիմության շարժմանը։ Factor.am-ի հետ զրույցում կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն ասաց. «Ցավոք, ես չեմ կարող գալ, քանի որ նախապես ստանձնած մասնագիտական պարտավորություններ ունեմ, որոնք չեմ կարող խախտել:Երբ անցյալ տարի «Արդարադատությունը Հայաստանում» նախաձեռնության կողմից որպես դիտորդ եկանք Հայաստան, ուզում էինք սկիզբ դնել մեր ժողովրդի ներգաղթի գործընթացին: Մենք՝ որպես սփյուռքահայեր, հոգնել ենք մեր սուրբ հողից զանգվածային արտագաղթը տեսնելուց: Ու երբ հասկացանք, որ մեր ժողովրդի ապագան վտանգված է՝ նախաձեռնեցինք ընտրական գործընթացը վերահսկելու գործը: Մենք մտավախություն ունեինք ոչ միայն ընտրության հնարավոր հետևանքներից, այլև այն մտքից, որ իշխանությունը կկենտրոնանա մի քանիսի ձեռքում: Կարճ ասած՝ մենք տեսնում էինք իրական ժողովրդավարական արժեքների հնարավոր դեգրադացիա: Եթե այժմյան ցույցերը տեղի ունենային մեկ տարի առաջ, մենք ոչ միայն այդտեղ կլինեինք, այլև մեզ հետ կլինեին նաև այն հարյուրավոր սփյուռքահայերը, որոնք եկել էին ընտրությունները վերահսկելու: Սերժ Սարգսյանի՝ որպես երկրի կառավարչի նշանակումը, կանխատեսելի էր դեռ մեկ տարի առաջ: Ես այդտեղ եմ իմ ամբողջ սրտով ու հոգով, բայց թույլ տվեք պարզորոշ ասել, որ Հայաստանի ապագան սփյուռքի ձեռքում չէ, այլ Հայաստանի քաղաքացիների: Հավատացեք իմ սիրելի քույրեր ու եղբայրներ, որ դրսում գտնվող մեզանից յուրաքանչյուրը ուշիուշով հետևում է ձեր անկոտրում վճռականությանը, որը մարտահրավեր է նետում ներկա իշխանություններին, հենց դա է ապագայի կենսական ուժը:
Կարդացեք նաև`«Սերժ Թանկյան, արի տուն…». ցուցարարների կոչն ու Թանկյանի գրառումը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին