▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարն ասել է՝ դասերին չեկող ուսանողները նույն կուրսում կմնան

«Իրավունք» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր նեղ շրջապատում հայտարարել է, որ բոլոր այն ուսանողները, որոնք արդեն երկու շաբաթից ավել է դասապրոցեսին, միջանկյալ քննություններին չեն մասնակցում, հետին պլան են մղում կրթական ծրագրով նախատեսված դասաժամերը, չեն ավարտելու համալսարանը: Ավելի կոնկրետ՝ նույն կուրսում են մնալու:

Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Հարությունյանն ասել է՝ թե լավ կրթություն եք ուզում, ուրեմն կտեսնեք՝ լավ կրթությունը որն է:

Նախարարն անդրադարձել է նաեւ դասախոսներին՝ նշելով, որ նրանք եւս չեն աշխատում այս օրերին, հետեւաբար աշխատավարձ չեն ստանա, կամ կստանան այնքան, որքան աշխատել են»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին